Orion տիեզերանավը Artemis 1 առաքելության շրջանակում Լուսնի ապշեցուցիչ լուսանկարներ է արել

25 նոյեմբերի, 2022  12:14

NASA-ի Orion տիեզերանավը Լուսնի ապշեցուցիչ լուսանկարներ է արել, երբ Artemis 1 առաքելության շրջանակում այն մինչև 130 կիլոմետր մոտ տարածությամբ թռչելիս է եղել մեր մոլորակի արբանյակի կողքով։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, սև ու սպիտակ այս պարզ պատկերներն արվել են Orion-ի օպտիկական նավիգացիոն տեսախցիկով առաքելության 6-րդ օրը՝ նոյեմբերի 21-ին:

artemis-1-moon-pics-1

artemis-1-moon-pics-2

artemis-1-moon-pics-3

artemis-1-moon-pics-4

artemis-1-moon-pics-5

Artemis 1 առաքելության հիմնական նպատակներից մեկը դեպի Լուսին մարդու ապագա առաքելություններին նախապատրաստվելու շրջանակում SLS հրթիռի փորձարկումն էր, ինչպես նաև անօդաչու Orion տիեզերանավի փորձարկումը: Orion-ում տիեզերագնացներին այս անգամ փոխարինել են հատուկ սենսորներով հագեցած մանեկենները, որոնք կարձանագրեն արագացման, թրթռումների և, ամենակարևորը, ճառագայթման մակարդակները:

Սպասվում է, որ տիեզերանավը Երկիր կվերադառնա դեկտեմբերի 11-ին և վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում:

Հաջորդ առաքելությունը՝ Artemis 2-ը, տիեզերագնացներին կտանի Լուսնի ուղեծիր, բայց Լուսնի մակերեսին վայրէջք չի նախատեսվում։

Լուսնի վրա վայրէջք կկարողանա կատարել Artemis 3 առաքելության անձնակազմը, սակայն դա 2025-ից շուտ տեղի չի ունենա։ Երկրագնդի արբանյակի վրա տիեզերագնացների երկրորդ վայրէջքը սպասվում է 2027 թ․։ Երկու առաքելությունների համար էլ NASA-ն ընտրել է SpaceX-ի Starship տիեզերանավը: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ