ԲՏԱ նախարարը «Սինոփսիս»-ի հետ քննարկել է ճարտարագիտական մասնագիտություններին վերաբերող կրթական ծրագրերը

12 հունիսի, 2024  09:52

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ավագ փոխնախագահ, Solutions Group-ի գլխավոր տնօրեն Յոախիմ Կունկելի և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանի հետ, տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են ԲՏԱ նախարարության կողմից ՀՀ-ում իրականացվելիք, մասնավորապես, ճարտարագիտական մասնագիտություններին վերաբերող կրթական ծրագրերը և համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը:

Հայաստանում 20 տարվա ներկայություն ունեցող «Սինոփսիս»-ն այն ընկերություններից է, որը մեծ ներդրում ունի ընթացիկ ճարտարագիտական, գիտահետազոտական և կրթական ծրագրերում: Ընկերությունում այժմ աշխատում է շուրջ 1200 բարձր որակավորում ունեցող ճարտարագետ և R&D գիտնական:

Mkhitar Hayrapetyan synopsis  2.jpg (223 KB)


 
 
 
 
  • Արխիվ