ՏՏ ոլորտում ուսանելու լավ հնարավորություն՝ 44-օրյա պատերազմում վիրավորված, Արցախից տեղահանվածների համար

5 հունիսի, 2024  16:41

Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն, համագործակցելով Երևանի «ՀԱՅԿՈՆԳ» ՍՊ ընկերության հետ, 2024-ի հունիսի 15-ից մինչև 2025-ի հունիսի 14-ը նախատեսում է կազմակերպել և անցկացնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։

Այն հովանավորում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից, աջակցում են ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակը և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը։

Ծրագրի նպատակը

Հաշվի առնելով արցախցիների բռնի տեղահանման հետևանքով առաջացած սոցիալական ծանր կացությունը, որն այսօր էլ խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում՝ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների և Արցախից բռնի տեղահանվածների կրթական մակարդակը և աջակցել նրանց, որպեսզի կարողանան գտնել բարձր վճարվող աշխատանք։

Ծրագրի նկարագրությունը

Վերոնշյալ ծրագրով անցկացվում են՝

 - Մաթեմատիկայի,

- Բարձրագույն մաթեմատիկայի,

-  Python լեզվով ծրագրավորման հիմունքների,

- Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման,

- WEB ծրագրավորման,

- Որակի ապահովման (QA),

- Տեխնիկական անգլերեն լեզվի դասընթացներ։

Նախնական գիտելիքներ ՏՏ բնագավառում ծրագրի դիմորդների համար պարտադիր չեն։ Եռամսյա քննությունների արդյունքների հիման վրա մասնակիցները կընտրեն ՏՏ ոլորտի սեփական ուժերին և գիտելիքներին համապատասխան ավելի մատչելի մասնագիտացում։ Оրինակ՝ առաջին եռամսյա քննություններից հետո ծրագրի մասնակիցները տարանջատվում են երկու խմբերի՝ արհեստական բանականության ուսումնասիրման ուղղորդմամբ Python ծրագիրը ուսումնասիրող և WEB ծրագրավորում սովորող հոսքերի։ Երկրորդ եռամսյակի քննության արդյունքներում ձևավորվում է որակի ապահովման (QA) դասընթացներն ուսումնասիրող մեկ այլ 3-րդ խումբ։ Ծրագիրը 4-րդ եռամսյակի վերջին եզրափակվում է ընթացքում կատարած պրակտիկ նախագծային աշխատանքների ներկայացմամբ։

Վերոնշյալ բոլոր առարկաների դասերն անցկացվում են առկա և առցանց եղանակով, իսկ  ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում են ՀԵՄԱ հ/կ կողմից որակավորման վկայականներ։

Ծրագրին դիմելու և մասնակցելու պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ