6500 մԱ/ժ մարտկոց, գիշերային տեսողության տեսախցիկ, 120 Հց, IP69K․ ներկայացվել է Ulefone Armor 25T Pro սմարթֆոնը

27 մայիսի, 2024  19:33

Ulefone ընկերությունը նոր սմարթֆոն է պատրաստել, որը բավականին տպավորիչ հնարավորություններ ունի։ Armor 25T Pro-ի բնութագրերն ու պատկերները ներկայացրել է GSMArena կայքը։

Armor 25T Pro-ի կարևորագույն հնարավորություններից մեկը առաջադեմ ֆունկցիոնալությամբ տեսախցիկն է: Հիմնական տեսախցիկի միավորը ներառում է ThermoVue ջերմային պատկերի տեսախցիկ, որը թույլ է տալիս հայտնաբերել ջերմային նշանները -20°C-ից մինչև 550°C ջերմաստիճանի միջակայքում:

Հիմնական տեսախցիկի միավորի երկրորդ մոդուլը գիշերային տեսողության տեսախցիկ է՝ 64 ՄՊ  OmniVision OV64B1B սենսորով և ինֆրակարմիր լուսավորությամբ, որը հիմնված է երկու տարրերի վրա: Հիմնական մոդուլում օգտագործվում է 50 ՄՊ Samsung GN1 սենսոր: Առջևի տեսախցիկն ունի 32 ՄՊ Samsung GD1 սենսոր:

Armor 25T Pro camera.jpg (126 KB)

Ulefone Armor 25T Pro-ն ունի 6,78 դյույմանոց OLED էկրան՝ Full HD+ կետայնությամբ և 120 Հց կադրերի փոփոխման հաճախությամբ։ Էկրանի պաշտպանությունն ապահովում է Gorilla Glass Victus կարծր ապակին: Սարքն ունի MediaTek Dimensity 6300 չիպային համակարգ, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն (կարելի է ընդլայնել ներկառուցված հիշողության մեջ 6 ԳԲ վիրտուալ հիշողությամբ), ներկառուցված հիշողությունը՝ 256 ԳԲ։

Ulefone Armor 25T Pro-ն աշխատում է Android 14 օպերացիոն համակարգով: Մարտկոցի հզորությունը 6500 մԱ/ժ է, ունի 33 Վտ լարային և 30 Վտ անլար լիցքավորման աջակցություն:

Armor 25T Pro 3.jpg (143 KB)

Սմարթֆոնն ունի ջրից և փոշուց պաշտպանություն՝ ըստ IP68/IP69K ստանդարտի և համապատասխանում է նաև ամերիկյան MIL-STD-810H ռազմական ստանդարտպահանջներին։ Սարքը ունի նաև NFC չիպ, ինֆրակարմիր խցիկ, ականջակալի ստանդարտ խցիկ և կողային մատնահետքի սկաներ:

Սմարթֆոնի հաստությունը 12,5 մմ է, քաշը՝ 326 գրամ։ Ulefone Armor 25T Pro-ի նախավաճառքը AliExpress-ում կմեկնարկի հունիսի 1-ից, առաջին գնորդների համար գինը 300 դոլար է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ