FTX-ից հետո կարող է սնանկանալ Genesis կրիպտոբորսան, եթե չգտնի 1 մլրդ դոլար

22 նոյեմբերի, 2022  18:45

FTX կրիպտոբորսայի փլուզումից կարճ ժամանակ անց կարող է սնանկանալ նաև կրիպտովարկեր տրամադրող Genesis ընկերությունը։ Այժմ ընկերությունը կասեցրել է հաճախորդներին արվող վճարումները և սկսել է 1 միլիարդ դոլարի շտապ վարկ փնտրել:

Միաժամանակ պոտենցիալ ներդրողները զգուշացվում են, որ անհրաժեշտ գումարը չգտնելու դեպքում հնարավոր է, որ ընկերությունն ստիպված լինի հայտարարել սնանկության մասին։

Ավելի վաղ Genesis-ի ղեկավարությունն օգնության համար դիմել էր Apollo Global Management ընկերությանը և կրիպտոարժույթների շուկայի առաջատար Binance-ին: Վերջինս, ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, հրաժարվել է ներդրումներ կատարել Genesis-ում՝ ընկերության բիզնես մոդելի հետ հնարավոր շահերի բախման պատճառով։

FTX-ի սնանկացումը լրջորեն ազդել է ամբողջ կրիպտոշուկայի վրա, քանի որ շատ ընկերություններ բախվել են խնդիրների այն բանից հետո, երբ նրանցից սկսել են պահանջել մարել վարկերը, իսկ օգտվողները սկսել են զանգվածաբար դուրս բերել իրենց արժույթները: Իրացվելիության խնդրին է բախվել նաև Genesis-ը։ Ճիշտ է, ընկերությունը դեռ չի շտապում սնանկության մասին հայտարարել։

«Մենք առաջիկայում սնանկության հայց ներկայացնելու ծրագրեր չունենք,- ասել է Genesis-ի ներկայացուցիչը,- Մեր նպատակն է կարգավորել ստեղծված իրավիճակը փոխհամաձայնության  միջոցով՝ առանց սնանկության դիմում ներկայացնելու։ Genesis-ը շարունակում է կառուցողական բանակցություններ վարել պարտատերերի հետ»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ