Մրցակիցները թրոլինգի են ենթարկում Apple-ին iPad Pro-ի գովազդի համար և նկարել են սկանդալային տեսանյութի իրենց տարբերակները

22 մայիսի, 2024  22:03

Նոր iPad Pro-ի գովազդային տեսահոլովակը շատերի մոտ չի առաջացրել այն հույզերն ու ասոցիացիաները, որոնք ակնկալում էին դրա ստեղծողները: Crush վերնագրված տեսահոլովակը, որում ցույց է տրվում, թե ինչպես են ոչնչացվում ստեղծագործական տարբեր գործիքներ iPad Pro-ն ստեղծելու համար, դժգոհության ու վրդովմունքի մեծ ալիք առաջացրեց, և քննադատության ճնշման տակ Apple-ը նույնիսկ ստիպված եղավ ներողություն խնդրել և հրաժարվել հոլովակը հեռուստատեսությամբ ցուցադրելուց:

Վստահաբար տեսանյութը շուտ չի մոռացվի։ Առայժմ այն շարունակում են ակտիվորեն թրոլինգի ենթարկել, այդ թվում՝ Apple-ի մրցակիցները։ Օրինակ՝ Samsung-ը վերջերս հրապարակեց իր սեփական տեսանյութը, որտեղ ասվում էր, որ «ստեղծագործությունը չի կարող ոչնչացվել», և շուտով Apple-ի դեմ յուրատեսակ արշավին միացավ նաև Xiaomi-ն:

Samsung-ի տեսանյութում մի աղջիկ քայլում է Apple-ի հիդրավլիկ մամլիչով ավերված իրերի փլատակների միջով, վերցնում հրաշքով և մասամբ փրկված կիթառը և սկսում նվագել: Նրա նվագած նոտաները ցուցադրվում են Galaxy Tab S9 Ultra-ում:

Տեսահոլովակի վերջում, որը դրական հույզեր է առաջացրել այն դիտողների շրջանում, ասվում է. «Ստեղծագործությունը չի կարող ոչնչացվել»։ X սոցցանցի իր էջում ընկերությունը հայտարարել է, որ «երբեք չի խեղդի ստեղծագործական ունակությունները»:

Իր հերթին, Xiaomi-ն վերջերս նույնպես հրապարակել է Apple-ի այդ տեսահոլովակը թրոլինգի ենթարկող գովազդային տեսանյութ։ Նոր Xiaomi 14 Civi սմարթֆոնը գովազդող տեսահոլովակը շատ նման է սկսվում Apple-ի տեսահոլովակին, սակայն արվեստի տարբեր առարկաները ջախջախելու փոխարեն մամլիչը կանգ է առնում, որից հետո էկրանին հայտնվում են Cinematic Vision բառերը՝ լուսավորված Ci և Vi տառերով։

Ակնկալվում է, որ Xiaomi 14 Civi-ն կարող է լինել առաջին Civi սմարթֆոնը Չինաստանից դուրս. այս շարքի բոլոր նախորդ սարքերը վաճառվել են բացառապես արտադրողի հայրենիքում: Հեռախոսը համալրված կլինի Snapdragon 8s Gen 3 մեկ չիպային համակարգով՝ LPDRR5X օպերատիվ և UFS 4.0 ներկառուցված հիշողության աջակցությամբ։ Այն կունենա նաև 6,55 դյույմանոց AMOLED էկրան՝ 1,5K կետայնությամբ (2750 x 1236 պիքսել) և 120 Հց թարմացման արագությամբ: Հիմնական տեսախցիկը կլինի 50 ՄՊ, մարտկոցի հզորությունը՝ 4700 մԱ/ժ՝ 67 Վտ լիցքավորման աջակցությամբ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ