Որքա՞ն կարժենա iPhone-ի բյուջետային տարբերակը և արժե՞ մտածել այն գնելու մասին

22 մայիսի, 2024  18:12

Չորրորդ սերնդի բյուջետային iPhone SE սմարթֆոնն իր նախորդների համեմատ կթանկանա, սակայն, դրա գինը, այդուհանդերձ, չի գերազանցի 500 դոլարը։ Նման տեղեկություն է տարածել  GSMArena կայքը՝ հղում անելով Insider Revegnus-ին:

Նախորդ բյուջետային Phone SE-ն արժեր 429 դոլար: Նորը, ըստ աղբյուրի տեղեկությունների, կարժենա ոչ ավելի, քան 499 դոլար։ Հավանաբար, գինը կբարձրանա մոտ 10%-ով և կհասնի շուրջ 470 դոլարի։

iPhone SE 4-ի հիմնական առանձնահատկությունները

Ըստ լուրերի՝ iPhone SE 4-ը սովորական Touch ID-ի փոխարեն կստանա Face ID կենսաչափական սկաներ, ինչը նույնպես կազդի գնի բարձրացման վրա։ Սարքը համալրված կլինի 6,1 դյույմանոց OLED էկրանով, որի բացառիկ մատակարարը, ամենայն հավանականությամբ, կլինի չինական BOE ընկերությունը, ինչպես նաև կունենա մեկ, սակայն թարմացված տեսախցիկ։ Սմարթֆոնը կստանա նաև iPhone 14 բազային մոդելներում օգտագործվող A2863 մարտկոց, որն ունի 3279 մԱ/ժ հզորություն։

Համաձայն ավելի վաղ արտահոսքի՝ այս բյուջետային սարքը պետք է ստանար iPhone 14-ի դիզայնը, սակայն վերջերս տեղեկություններ հայտնվեցին, որ այն էկրանին կունենա Dynamic Island կտրվածք, և իր դիզայնով նման կլինի iPhone 16-ին:

Ակնկալվում է, որ նոր iPhone SE-ի դիզայնը նման կլինի iPhone 14-ին, ինչը արդիականություն և գրավչություն կհաղորդի սարքին։

Ե՞րբ կթողարկվի այն

Ըստ լուրերի՝ iPhone SE 4-ի շնորհանդեսը սպասվում է 2025-ին։ Նոր մոդելը կդառնա Apple-ի շարքի կարևոր լրացումը՝ օգտատերերի լայն շրջանակի առաջարկելով սմարթֆոնների ավելի մատչելի տարբերակ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով:

Ենթադրվում է, որ չորրորդ սերնդի iPhone SE-ի թողարկումից անմիջապես հետո այն կարող է բախվել երկրորդական շուկայում գնի պահպանման հետ կապված խնդիրների հետ, ինչը կասկածի տակ է դնում ապրանքանիշի առաջատար մոդելների հետ այս առումով մրցելու նրա կարողությունը: iPhone SE-ի բոլոր մոդելներն ավանդաբար ավելի արագ են արժեզրկվում, քան Apple-ի առաջատար սմարթֆոնները: Օրինակ՝ երրորդ սերնդի iPhone SE-ն, որը թողարկվել է 2022-ի մարտին, իր նախնական գնի 42,6%-ը կորցրեց ներկայացվելուց ընդամենը մեկ ամիս անց:

Եթե ​​բյուջետային սմարթֆոնի նոր մոդելը շարունակի այս միտումը և արագ արժեզրկվի, դա կարող է ազդել այն գնելու՝ օգտատերերի որոշման վրա, քանի որ նրանք դժվար թե կարողանան ապագայում այն շահավետ գնով վաճառել երկրորդային շուկայում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ