10 անսպասելի իր, որ Artemis 1 առաքելության շրջանակում թռել են Լուսին

20 նոյեմբերի, 2022  13:53

Նոյեմբերի 16-ին հաջողությամբ մեկնարկել է NASA-ի Artemis անօդաչու առաքելությունը՝ Orion տիեզերանավն ուղարկելով Լուսին։ Տիեզերանավի վրա տիեզերագնացներ չկան. հաջորդ՝ օդաչուավոր առաքելությունը նախատեսված է միայն 2025 թ․: Բայց դա չի նշանակում, որ տիեզերանավն ամբողջովին դատարկ է թռել։ Տիեզերանավում մի քանի անսպասելի և հետաքրքիր իրեր կան:

Փորձենք պարզել, թե կոնկրետ ինչ են գիտնականներն ուղարկել Լուսին, և ամենակարևորը՝ ինչո՞ւ:

Callisto վիրտուալ օգնական

Amazon-ի Alexa վիրտուալ օգնականն արդեն 10 տարի է, ինչ օգտագործվում է Երկրի վրա՝ կառավարելով տարբեր սարքեր, ինչպիսիք են բարձրախոսները, հեռախոսները և կենցաղային տեխնիկան: Դրա հիման վրա ստեղծվել է վիրտուալ օգնական Callisto-ն, որը կաշխատի տիեզերքում։

Ըստ space.com-ի՝ Callisto-ն հատուկ ստեղծվել է Cisco Webex վիդեոկոնֆերանսների ծրագրային ապահովման հետ աշխատելու համար՝ Orion տիեզերանավի վրա ձայնային տեխնոլոգիաների, տեսանկարահանման և արհեստական ​​ինտելեկտի ինտեգրման համար: Գիտնականների կարծիքով՝ ապագայում այս տեխնոլոգիան տիեզերագնացները կարող են օգտագործել խորը տիեզերքի ուսումնասիրության ժամանակ։

Snoopy խաղալիք շուն

Snoopy-ի խաղալիք շունը Orion տիեզերանավում ծառայում է որպես անկշռության ցուցիչ:

artemis-mission-items

Տիեզերագնացները թռիչքների ժամանակ հաճախ իրենց հետ տանում են փոքրիկ խաղալիքներ, որոնցով կարելի է հասկանալ, որ իրենք արդեն զրոյական ձգողության գոտում են։ Այս թռիչքի ժամանակ տիեզերանավում տիեզերագնացներ չկան, բայց շունը, այնուամենայնիվ, հայտնվել է պարկուճում։

LEGO-ի չորս փոքրիկ ֆիգուրներ

Orion-ի վրա գտնվող LEGO-ի չորս փոքրիկ ֆիգուրները ներկայացնում են NASA-ի տիեզերագնացներին, մինչդեռ LEGO-ի ցամաքային վեց վերահսկիչներից բաղկացած թիմը աջակցում է խմբին տիեզերքում:

Orion-ով այժմ Լուսին են թռչում «Քեյթը» և «Քայլը» LEGO Education-ի SPIKE Prime համակարգից, ինչպես նաև «Ջուլիան» և «Սեբաստիանը» LEGO City խաղալիքների շարքից: Բոլոր չորս ֆիգուրները ներկայացված են Build to Launch: STEAM Exploration Series շարքում, որը ներառում է տիեզերքի և գիտության մասին 10-շաբաթյա ​թվային բովանդակություն LEGO Education կայքում:

artemis-mission-items-2

Շոն ոչխարը

Orion տիեզերանավի վրա կա ևս մեկ խաղալիք ուղևոր՝ Շոն անունով ոչխարը: Թե ինչ դեր է նա կատարում տիեզերանավի վրա, հայտնի չէ։

Երկու մանեկեն և «լուսնակեն»

Տիեզերանավի վրա գտնվող երեք մանեկենները (ավելի ճիշտ՝ երկու սովորական մանեկեն և մեկ «լուսնակեն» –  [բառախաղ է, նկատի ունի լուսնագնացի հագուստով մանեկեն]) ցույց կտան, թե որքան վտանգավոր կարող է լինել տիեզերագնացների համար Երկրի ստորին ուղեծրերը ճառագայթումից պաշտպանող Վան Ալենի ճառագայթային գոտիներից այն կողմ դուրս գալը:

Տիեզերագնացները, երբ հասնում են Երկրի բարձր ուղեծիր և դրանից բարձր, խոցելի են դառնում տիեզերական ճառագայթների նկատմամբ, որոնք գալիս են խորը տիեզերքից։ Սակայն բավարար տեղեկատվություն այդ ռիսկերի մասին դեռ չկա:

Բոլոր երեք մանեկեններն ունեն ճառագայթումը չափող 5600 սենսորներ, իսկ դրանցից մեկը  կրելու է ճառագայթումից պաշտպանվելու համար նախատեսված AstroRad բաճկոն: Ստացված տվյալները կօգնեն հասկանալ, թե որքան վտանգավոր է ճառագայթումը թռիչքի ժամանակ և որքանով է բաճկոնը պաշտպանում դրանից։

artemis-mission-items-1

Խմորիչ բջիջները

Կենդանի օրգանիզմները Երկրից տիեզերական ճանապարհորդություն են սկսել Biosentinel կոչվող խորանարդի վրա, որը, ինը այլ խորանարդների հետ միասին, «փաթեթավորված» է եղել տիեզերական արձակման համակարգի վերին հատվածում:

Խմորիչ բջիջները նաև կօգնեն ուսումնասիրել ճառագայթման ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա և հասկանալ, թե ինչպես կարելի է պաշտպանվել դրա բացասական ազդեցությունից:

Ջրի որսորդ

Lunar IceCube-ը խորանարդ է Լուսնի վրա ջրի և այլ պոտենցիալ ռեսուրսների որոնման համար: Որքան շատ ռեսուրսներ հնարավոր լինի գտնել տեղում, ապագա առաքելությունների ժամանակ տիեզերագնացներն այդքան քիչ ռեսուրսներ իրենց հետ կտանեն տիեզերք։

Վայրէջքի փոքրիկ մոդուլ

Վայրէջքի փոքրիկ նանոմոդուլը Artemis 1-ի մանիֆեստի միակ մասն է, որը վայրէջք կկատարի լուսնի մակերեսին:

Սա փոքր տիեզերանավ է՝ ընդամենը 1 կգ քաշով, որը նախատեսված է լուսնային ուղեծրում խորանարդիկից անջատվելուց հետո Լուսին թռչելու համար։

Աստերոիդների որսորդ

 Մեկ այլ խորանարդ՝ NEA Scout (Ear-Earth Asteroid) հետախույզը, կօգտագործի արևային առագաստ դեպի թիրախային աստերոիդը ճանապարհորդելու համար:

Այն դեռ պետք է երկամյա առաքելություն իրականացնի, որի շրջանակում աստերոիդներ է  նկարելու NEACam-ի միջոցով (20 մեգապիքսելանոց պատկերի սենսորով), որպեսզի ավելին իմանա աստերոիդների պտույտի, ձևի, փոշու և տիեզերքում դրանց դիրքի մասին:

Տվյալ լուսանկարները կօգնեն աստերոիդների վրա վայրէջք կատարելու ապագա առաքելությունների ժամանակ և կարող են նաև գիտնականներին ավելի շատ բան պատմել այն մասին, թե ինչպես են ձևավորվել և զարգացել տիեզերական այս ապարները:

Ջրով աշխատող տիեզերանավ

EQUilibriUm Lunar-Earth point 6U (EQUULEUS) տիեզերանավը նախատեսված է Երկրի և Լուսնի միջև ուղեծրի ճառագայթումը ուսումնասիրելու համար:

Այս խորանարդն ունի նոր ջրային շարժիչ համակարգ, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել սովորական վառելիքի սպառումը:

Առաքելության ղեկավարները տվյալներ են հավաքում պլազմասֆերայի՝ մագնիտոսֆերայի ներքին շրջանի մասին։

Այս գոտին ունի «սառը» պլազմա, որն իրենից ներկայացնում է էլեկտրոններից զուրկ ատոմներով գազ։ Սա ճառագայթման պոտենցիալ օգտակար փորձ է, որը կարող է նաև օգնել ապագա առաքելությունների ժամանակ դեպի Լուսին ցածր էներգետիկ թռիչքներ պլանավորելու համար:  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ