Թողարկվել է Firefox 107-ը. ի՞նչ է փոխվել թարմացված բրաուզերում

18 նոյեմբերի, 2022  12:05

Firefox 106-ի թողարկումից գրեթե մեկ ամիս անց թողարկվել է բրաուզերի նոր տարբերակը։

Նոր Firefox 107-ում վերացրել են 21 խոցելիություն, որոնցից 10-ը համարվում են վտանգավոր, ընդորում՝ դրանցից յոթն առաջացել են հիշողության հետ կապված խնդիրների պատճառով։

Firefox 107-ում ներառվել են հետևյալ թարմացումները.

  • Linux և macOS համակարգերում Intel պրոցեսորներով ինտերֆեյսի պրոֆիլավորման էներգասպառման վերլուծության հնարավորություն,
  • COLRv1 ձևաչափով գունավոր վեկտորային տառատեսակների աջակցություն,
  • Font-palette CSS հատկություն և @font-palette-values ​​կանոն, որը թույլ է տալիս գունային տառատեսակից ընտրել գունապնակ կամ ստեղծել ձեր սեփականը,
  • Font-tech() և font-format() ֆունկցիաներ՝ @supports CSS կանոններում գունային տառատեսակների աջակցությունը ստուգելու համար: Նույն նպատակով @font-face CSS կանոններին ավելացվել է tech() ֆունկցիան։
  • RemoteTexture մշակիչ WebGL-ում՝ արդյունավետությունը բարելավելու համար: Օպտիմիզացվել է օբյեկտի մակերեսի դետալիզացիայի աշխատանքը։
  • Ծրագրավորողների համար նախատեսված գործիքներում WebExtension տեխնոլոգիայի հիման վրա պարզեցվել է հավելումների վրիպազերծման գործընթացը: webext գործիքում ավելացվել է «--devtools» հնարավորությունը (webext run -- devtools), որպեսզի բրաուզերն ավտոմատ կերպով բացի մշակողի գործիքներով պատուհանը, օրինակ՝ սխալի պատճառը որոշելու համար: Պարզեցվել է թռուցիկ պատուհանների (pop-up) ստուգումն ու հսկողությունը, իսկ վահանակում ավելացվել է Reload կոճակը՝ կոդի մեջ փոփոխություններ կատարելուց հետո WebExtension-ը վերագործարկելու համար։
  • Վերացվել է բովանդակության սահուն երևալու հետ կապված խնդիրը։
  • Բարձրացվել է կոդի ռենդերինգում տիպերի աշխատանքի անվտանգությունը։
  • Բարելավվել է Windows 11 22H2-ում IME (Input Method Editor) և Microsoft Defender ենթահամակարգերում հղումներով նավարկելու արդյունավետությունը։
  • Android տարբերակում ավելացվել է «Total Cookie Protection» ռեժիմը: Այժմ յուրաքանչյուր կայքի համար կիրառվում է առանձին մեկուսացված պահեստ, որպեսզի հնարավոր չլինի հետևել կայքից կայք տեղաշարժը։
  • Android-ում HTTPS-ով կայքեր բացելիս սխալների քանակը նվազեցնելու համար ավելացրել է միջանկյալ սերտիֆիկատների ակտիվ բեռնման ֆունկցիա։
  • Android 7.1-ից հետ թողարկված տարբերակների համար ավելացվել է պատկերների ընտրության վահանակների աջակցություն։
  • Android-ում ավելացվել է Qualcomm Adreno 620 GPU-ի աջակցություն:

Հիշեցնենք, որ Firefox 106-ը թողարկվել է հոկտեմբերի 19-ին: Այդ տարբերակի հիմնական փոփոխություններից մեկը Firefox View կոճակի ավելացումն էր՝ նախկինում դիտված բովանդակության հասանելիությունը հեշտացնելու համար:

Firefox 108-ը նախատեսվում է թողարկել դեկտեմբերի 13-ին:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ