«ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» խորագրով հանդիպմանը քննարկվել են ՌԴ-ից ՀՀ տեղափոխած ընկերությունների խնդիրները

17 նոյեմբերի, 2022  16:42

Հայաստանում տեղի է ունեցել «ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» խորագրով հանդիպում, որի ընթացքում քննարկվել են խոչընդոտներն ու հիմնախնդիրները, որոնց բախվել են ՌԴ-ից իրենց գործունեությունը ՀՀ տեղափոխած ընկերությունները:

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am Tech-ին տեղեկացնում են, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որը տնտեսվարողներին թույլ կտա արդիականացնել իրենց ընկերությունների արտադրական հնարավորությունները և խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, ինչպես նաև աջակցել տնտեսվարողներին՝ ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետների։ 

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կազմակերպած հանդիպմանը ներկա են եղել ոլորտի տեղական և օտարերկրյա ներդրումներով գործող ընկերությունների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները։ 


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ