Huawei-ը միանգամից 4 սմարթֆոն է ներկայացրել․ ի՞նչ հնարավորություններ ունեն դրանք

18 ապրիլի, 2024  18:17

Huawei ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների Pura շարքը, որը ներառում է չորս սմարթֆոն՝ հիմնական Pura70-ը, Pura70 Pro-ն, Pura70 Pro+-ը և Pura70 Ultra-ն։ Huawei-ի բոլոր սմարթֆոնների դեպքում հիմնական շեշտը դրվում է տեսախցիկի վրա: Սմարթֆոններն աչքի են ընկնում, իհարկե, այլ առանձնահատկություններով։

Pura70

Սմարթֆոնն ստացել է 6,6 դյույմանոց OLED LTPO էկրան՝ 2760 x 1256 պիքսել կետայնությամբ, երկրորդ սերնդի Kunlun Glass պաշտպանիչ ապակի։ Կադրերի փոփոխման հաճախականությունը մինչև 120 Հց է, PWM հաճախականությունը՝ 1440 Հց։

Սմարթֆոնն ստացել է SoC Kirin 9010 պրոցեսոր և GPU Maleoon 910-ով, բայց թե որքանով է այն տարբերվում Kirin 9000-ից, դեռևս պարզ չէ, ընկերության կայքում ընդհանրապես խոսք չկա դրա մասին, նույնիսկ անունը ոչ մի տեղ նշված չէ: Սա հավանաբար հուշում է, որ Huawei-ն այս հարցում պարծենալու ոչինչ չունի, և Kirin 9010-ը, նույնիսկ եթե նկատելիորեն տարբերվում է Kirin 9000-ից, չի կարող մրցել ժամանակակից SoC մրցակիցների հետ:

Սարքն ունի 12 ԳԲ օպերատիվ ն և 256 ԳԲ-ից մինչև 1 ՏԲ ներկառուցված հիշողություն: Բացի դրանից՝ հեռախոսն ունի 4900 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 66 վտ լարային և 50 վտ անլար լիցքավորմամբ։

Հիմնական սենսորն ունի 50 ՄՊ կետայնություն և 1/1,3 դյույմ օպտիկական ձևաչափ, այսինքն՝ ամենամեծ սենսորը չէ։ Իհարկե, կա օպտիկական կայունացում, և Huawei-ը խոստանում է շատ բարձրորակ լուսանկարներ ու տեսանյութեր։ Տեսխացիկի համակարգը ներառում է նաև 13 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ և 12 ՄՊ պերիսկոպի տեսախցիկ՝ օպտիկական կայունացմամբ և 5x օպտիկական խոշորացումով։

Huawei Pura70-ն ունի Wi-Fi 6E, Bluetooth 5.2, USB-C 3.1 Gen 1 և 157,6 x 74,3 x 7,95 մմ չափեր, քաշը՝ 207 գ։ Չինաստանում գինն սկսվում է 760 դոլարից:

ah-kv_large.jpg (1.19 MB)

Pura70 Pro և Pura70 Pro+

Այս մոդելները որոշ չափով տարբերվում են Pura70-ից, սակայն շատ նման են իրար։ Երկուսն էլ ստացել են 6,8 դյույմանոց OLED LTPO էկրան՝ 2844 x 1260 պիքսել կետայնությամբ, մինչև 120 Հց հաճախականությամբ և 1440 Հց PWM հաճախականությամբ։ Սմարթֆոնն ստացել է նույն Kirin 9010 պրոցեսորը։

Pura70 Pro-ն ունի նույն օպերատիվ հիշողություն, ինչ հիմնական մոդելը, այսինքն՝ 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ-ից մինչև 1 ՏԲ ներկառուցված հիշողություն: Իսկ Pura70 Pro+-ն ունի 16 ԳԲ օպերատիվ հիշողություն և չկա 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակ։ Դա, կարծես, միակ տարբերությունն է երկու Pro տարբերակների միջև:

Pro և սովորական մոդելների միջև առաջին հիմնական տարբերությունը մարտկոցն է: Ավելի ավագ սարքերն ունեն 5050 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, 100 վտ լարային և 80 վտ անլար լիցքավորում, ևս 20 վտ հզորությամբ հակադարձ անլար լիցքավորում։

Երկրորդ տարբերությունը տեսախցիկն է: Այստեղ հիմնական սենսորը նույնն է՝ 50 ՄՊ կետայնությամբ՝ 1/1,3 դյույմ օպտիկական ձևաչափով։ Առկա է OIS և փոփոխական բացվածք: Ուլտրալայնանկյուն տեսախցիկը 12,5 ՄՊ է, իսկ հեռաֆոտո տեսախցիկը ՝48 ՄՊ: Այն ապահովում է 3.5x օպտիկական խոշորացում:

Նոր սմարթֆոնների չափերն են՝ 162,6 x 75,1 x 8,4 մմ, երկուսն էլ կշռում են 220 գ, ունեն ջրային պաշտպանություն (IP68), Wi-Fi 6E, Bluetooth 5.2 և USB-C 3.1 Gen 1: Pura70 Pro-ի գինն սկսվում է 900 դոլարից, իսկ Pro+-ինը՝ 1100 դոլարից:

design-color-4-2x_large.jpg (532 KB)

Pura70 Ultra

Նույնիսկ Չինաստանում այս սարքն արժե 1380 դոլար: Եվ միևնույն ժամանակ, այն նկատելիորեն կամ գոնե որևէ կերպ ավելի լավը չէ, քան նույնիսկ հիմնական Pura70-ը։ Օրինակ՝ այս սարքի էկրանն առնվազն նույնն է պարամետրերով, ինչ Pro մոդելների էկրանը: Սմարթֆոնն ունի 6,8 դյույմանոց OLED LTPO էկրան՝ 2844 x 1260 պիքսել կետայնությամբ, 120 Հց կադրերի հաճախականությամբ և 1440 Հց PWM հաճախականությամբ։ Այս սարքը նույնպես աշխատում է նույն Kirin 9010-ով։

Հիշողության տարբերակները նույնն են, ինչ Pro+-ինը՝ 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ կամ 1 ՏԲ ներկառուցված հիշողություն: Բայց մարտկոցն ավելի հզոր է՝ 5200 մԱ/ժ։ Միևնույն ժամանակ, լիցքավորումը նույնն է, ինչ Pro մոդելների դեպքում, այսինքն՝ 100 վտ լարային, 80 վտ անլար և 20 վտ հզորությամբ հետադարձ։

Ultra մոդելի դեպքում ընկերությունը շեշտն ամբողջովին դրել է տեսախցիկի վրա: Գլխավոր տեսախցիկը 50 ՄՊ է և ունի դյույմանոց սենսոր՝ փոփոխական բացվածքով: Բայց սա դեռ ամենը չէ: Նույն հիմնական տեսախցիկի համար Huawei-ը ներդրել է շարժվող ոսպնյակ: Ընկերությունը կենտրոնանում է հուսալիության վրա՝ պնդելով, որ մեխանիզմը կաշխատի 300,000 ցիկլ։ Բացի դրանից՝ դրա գործողության ձայնը ենթադրաբար պետք է առաջացնի պրեմիում դասի զգացողություն:

huawei-pura70-camera-system_large.jpg (84 KB)

Huawei-ը խոստանում է նաև, որ լուսանկարները կլինեն պարզ ու լավ որակի, նույնիսկ եթե սուբյեկտը շարժվի 300 կմ/ժ արագությամբ։ Սակայն ընկերությունը չի նշում, թե ինչ հեռավորության համար է դա կիրառելի։

Սմարթֆոնն ստացել է նաև 40 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ և 50 ՄՊ հեռաֆոտո տեսախցիկ՝ 3,5 անգամ օպտիկական խոշորացումով և 100 անգամ թվային խոշորացումով։

Ultra տարբերակը նաև ունի արբանյակային կապի միանգամից երկակի ռեժիմի աջակցություն. կարող է աշխատել Beidou և Tiantong ցանցերի հետ: Առաջինը թույլ է տալիս ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, ներառյալ պատկերներ, իսկ երկրորդը անհրաժեշտ է զանգերի համար:

Սմարթֆոնն ունի էկոկաշվից ծածկույթ և և ջրից պաշտպանություն, չափերը՝ 162,6 x 75,1 x 8,4 մմ, քաշը՝ 226 գ։ 


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ