Instagram-ը մտադիր է հաղորդագրություններում «մերկության դեմ պաշտպանության» տեխնոլոգիա ներդնել

22 սեպտեմբերի, 2022  16:37

Instagram-ն աշխատում է նոր գործիքի վրա, որը կարող է պաշտպանել օգտատերերին անձնական հաղորդագրություններում ստացվող մերկ լուսանկարներից։ Այս տեղեկությունը The Verge-ի հետ զրույցում հաստատել են Meta-ի ներկայացուցիչները։

Ինսայդեր Ալեսանդրո Պալուցին գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ «մերկության դեմ պաշտպանությունը» հաղորդագրություններում փակում է մերկություն պարունակող լուսանկարները եւ օգտատերերին ընտրության հնարավորություն տալիս՝ նայել լուսանկարը, թե՝ ոչ։

instagram-nudity-protection.jpg (70 KB)

Meta-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր տեխնոլոգիայի ներդրման նպատակն է մարդկանց պաշտպանել անցանկալի մերկ լուսանկարներից կամ այլ անցանկալի բովանդակությունից։

Նոր ֆունկցիան նման կլինի անցած տարի թողարկված «թաքնված բառեր» գործիքին, որը հնարավորություն է տալիս ֆիլտրել վիրավորական հաղորդագրությունները՝ բանալի բառերի հիման վրա։

Այսօր մերկ լուսանկարների տարածումը ակտուալ խնդիր է, եւ նոր ֆունկցիան կուրախացնի շատերին։ Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից 2020-ին անցկացված հետազոտության համաձայն՝ 12-18 տարեկան 150 երիտասարդների 75,8%-ն անցանկալի մերկ լուսանկարներ է ստացել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ