Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա», ծանոթացել ընկերության գործունեությանը

5 մարտի, 2024  11:17

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 3-ին այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին, տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Նախարարը շրջայց է կատարել ընկերության Ուսումնական դեպարտամենտում տեղակայված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, կարևորել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումն արտադրական գործընթացներում:

Ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը նախարարին մանրամասներ են ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես, խոսել «Արտադրություն-ԲՈՒՀ» համագործակցության կրթական մոդելով իրականացվող ծրագրի մասին։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը։

 synopsys armenia 1 (2).jpg (58 KB)

synopsys armenia 3.jpg (50 KB)
synopsys armenia 4.jpg (57 KB)


 
 
 
 
  • Արխիվ