Նոր գործառույթ՝ WhatsApp-ի բետա տարբերակում․ մեկ օգտահաշիվը կարող է օգտագործվել մի քանի սարքից

14 նոյեմբերի, 2022  10:12

WhatsApp մեսենջերի բետա տարբերակում, որն աշխատում է Android 2.22.24.18-ով, նոր գործառույթ է հայտնվել, որը թույլ է տալիս մեկ օգտահաշվից օգտվել միանգամից մի քանի սմարթֆոնից կամ այլ սարքերից։ Այժմ նույն օգտահաշվին հնարավոր կլինի միացնել մինչև չորս սմարթֆոն կամ պլանշետ։

Ըստ WABetaInfo-ի՝ նոր հաղորդագրությունները և նախկինում արված գրառումների արխիվներն ավտոմատ կերպով կսինքրոնացվեն բոլոր սարքերում: Ավելին, բոլոր անձնական զանգերն ու հաղորդագրությունները մնում են ամբողջությամբ կոդավորված՝ անկախ նրանից, թե որ սարքից են դրանք ուղարկվում:

Link device («Կցել սարքը») անունով նոր գործառույթը կարեող եք գտնել մեսսենջերի կարգավորումներում: Այս ֆունկցիան ակտիվացնելուց հետո պետք է սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկով սկանավորել ի հայտ եկած QR կոդը, ինչը հնարավորություն կտա ավտոմատ կերպով մուտք գործել ձեր հաշիվ։

whatsapp-companion-mode

Առայժմ նոր ռեժիմը հասանելի է բետա տարբերակը փորձարկող օգտատերերին միայն, սակայն ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն հասանելի կլինի ավելի շատ օգտատերերի։

Հիշեցնենք, որ վերջերս, հիմնական թարմացման շրջանակում, WhatsApp-ը ներկայացրեց մի քանի նոր ու կարևոր գործառույթներ, այդ թվում՝ Communities-ը, հարցումների և 32 օգտատիրոջ մասնակցությամբ տեսազանգեր կատարելու հնարավորությունը։

Վերջերս մեսենջերն ավելացրել է նաև մասնավոր չատերում հարցումներ անցկացնելու, վիրտուալ ավատար տեղադրելու և ձայնային հաղորդագրություններն արագացնելու հնարավորություն։

Մեկ այլ նոր գործառույթ, որը կոչվում է Call Links, հնարավորություն է տալիս հիպերլինքի միջոցով օգտատերերին հրավիրել՝ միանալու խմբային զանգին։ Ընդորում՝ դա կարող է լինել ինչպես սովորական՝ ձայնային խոսակցություն, այնպես էլ տեսազանգ։

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ