Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակը Նեպտունի օղակների պարզ պատկերներ է ստացել

22 սեպտեմբերի, 2022  10:59

Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը ստացել է Նեպտունի՝ Արեգակնային համակարգի ամենահեռավոր մոլորակի ամենապարզ լուսանկարները: Ինֆրակարմիր սպեկտրում հստակ երեւում են սառցե մոլորակի օղակները:

Հետաքրքիր է, որ այդ ալիքների երկարություններում մոլորակը կապույտ չի թվում. այն այնքան շատ ինֆրակարմիր եւ տեսանելի կարմիր լույս է կլանում, որ կարծես մութ ուրվական լինի: Մոլորակի վրա վառ կետերն ու շերտերը մեթանի սառցե ամպեր են:

Լուսանկարում կարելի է տեսնել նաեւ Նեպտունի հաստատված 14 արբանյակներից 7-ը՝ Տրիտոնը («աստղ», որը երեւում է նկարի վերեւում), Գալաթեան, Նաիադը, Թալասան, Դեսպինան, Պրոտեուսը եւ Լարիսան։ Տրիտոնը պատկերում այդքան պայծառ է Ջեյմս Ուեբի աստղադիտակի դիֆրակցիային բնորոշ պոռթկումների պատճառով, բայց իր դերն ունեցել է այն, որ արբանյակի մակերեսը կազմված է խտացված ազոտից, որն արտացոլում է արեւի լույսի մոտ 70 տոկոսը։

neptune-1.jpg (82 KB)

Նեպտունը գտնվում է Արեգակից մոտ 2.8 միլիարդ մղոն հեռավորության վրա: Այդ մոլորակի վրա շատ ցածր ջերմաստիճան է՝ շատ ավելի ցածր, քան համակարգի մյուս մոլորակների վրա: Իսկ դրա ուղեծիրը շատ երկար է՝ 164 տարի։

Իսկ Տրիտոնի տարօրինակ հետընթաց ուղեծիրը հուշում է, որ այն իրականում կարող է Կոյպերի գոտու օբյեկտ լինել, որը ենթարկվել է Նեպտունի գրավիտացիոն ձգողությանը:

Գիտնականները միայն վերջերս են սկսել Արեգակնային համակարգի ուսումնասիրությունը Ջեյմս Ուեբ աստղադիտակի միջոցով եւ հույս ունեն հաջորդ տարվա ընթացքում ավելի շատ տվյալներ հավաքել Նեպտունի եւ Տրիտոնի մասին։ Ինչպես Մարսի եւ Յուպիտերի դեպքում, աստղագետներն այս փուլում դեռ նախնական տվյալներ են հավաքում: Իսկ թե երբ տվյալներ կհայտնվեն, որոնք մեզ ավելի ճշգրիտ գիտելիքներ կտան Նեպտունի եւ տիեզերքի մասին, դեռ հայտնի չէ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ