Ի՞նչ է կիբեռիմունային համակարգիչը և ինչպես են դրանք պաշտպանվում վիրուսներից

23 փետրվարի, 2024  22:18

2023-ին «Կասպերսկու լաբորատորիա» կիբեռանվտանգության լուծումների շնորհիվ հնարավոր է եղել արգելափակել ավելի քան 126 միլիոն կիբեռսպառնալիք ՌԴ քաղաքացիների համակարգիչներում։  Նման սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար «Կասպերսկու լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս հրաժարվել նոութբուքներից և ավանդական համակարգիչներից՝ հօգուտ կիբեռիմունային կլիենտների:

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, դրանք կոմպակտ կորպորատիվ համակարգիչներ են, որոնց հիմնական առանձնահատկությունն այն է, որ բոլոր տվյալներն ու ծառայողական հավելվածները պահվում են սերվերում:

Կիբեռիմունային համակարգիչներն ավելի քիչ էներգիա են սպառում, քան սովորականները, և դրանց սպասարկումն ավելի քիչ ծախսատար է: Բացի դրանից՝ դրանք ավելի կոմպակտ են չափերով՝ դրանց հետ աշխատելու համար անհրաժեշտ է միայն ստեղնաշար, մկնիկ և մոնիտոր: Նման համակարգիչը կարող է պահանջված լինել պետական, առևտրային կառույցներում, արդյունաբերական ձեռնարկություններում և տարբեր հաստատություններում։ Օրինակ՝ նման սարքեր արդեն ձեռք են բերվում պետական ​​կառույցների, արդյունաբերական ձեռնարկությունների, կրթական կազմակերպությունների համար։
cyber immune client 2.png (450 KB)

Նա նշել է, որ ավանդական օպերացիոն համակարգերով աշխատող կիբեռիմունային սարքերը կարելի է կոտրել պարզ գործիքների միջոցով հաշված րոպեների ընթացքում և օգտագործել օգտատերերին լրտեսելու, գաղտնի տվյալներ ստանալու և կորպորատիվ ենթակառուցվածքի վրա հարձակումներ զարգացնելու համար: Մինչդեռ նույնը չի կարելի ասել ոչ ավանդական համակարգերով աշխատող սարքերի մասին։

«Կիբեռիմունային սարքերի վրա հարձակումներն անարդյունավետ են. դրանք շարունակում են գործել նույնիսկ ագրեսիվ միջավայրում»,- ասել է KasperskyOS-ի բիզնեսի զարգացման ղեկավար Վիկտոր Իվանովսկին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ