Հայաստանում հիմնադրված LayerSwap ընկերությունը $2,5 մլն ներդրում է ստացել

10 նոյեմբերի, 2022  19:13

Հայաստանում հիմնադրված և տարբեր բլոկչեյնների միջև փոխանցումների ծառայություն մատուցող Layerswap ընկերությունը 2.5 մլն դոլարի ներդրում է ստացել, այս մասին տեղեկացնում է ընկերության համահիմնադիր Արամ Քոչարյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Layerswap-ում երկրորդ՝ $2.5M-ի Seed ներդրումային ռաունդն ենք վերջացնում DeltaFund-ի հետ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Արամ Քոչարյանը տեղեկացրել է, որ վերջին վեց ամսում ընկերության գործարքների ծավալը գերազանցել է $80 մլն-ը։

Բացի դրանից, Layerswap-ն ունեցել է ավելի քան 20,000 ակտիվ օգտագործող և համագործակցել է կրիպտոաշխարհի մեծագույն խաղացողների հետ, ինչպիսիք են՝ Starkware-ը, ImmutableX-ը, Loopring-ը և Argent-ը։

Layerswap ընկերության համահիմնադիրը նաև տեղեկացրել է, որ ընկերությունն այժմ երեք թափուր հաստիք ունի՝

  • Lead Front-end engineer
  • Senior C# engineer
  • Senior UI/UX Design engineer

«Քանի որ մենք startup ենք ու երբեմն հայտվում ենք տարատեսակ սթրեսային ու բարդ իրավիճակներում, մեզ պետք են մարդիկ, ովքեր մեզ հետ միասին կթաթախվեն խնդիրների մեջ ու առանց հանձնվելու առաջ կգնան։ Եթե պատրաստ եք մարտահրավերին՝ ուղարկեք ազատ ֆորմատի e-mail՝ [email protected]ին։ Սա եզակի հնարավորություն է մասնակցելու միջազգային շուկայում մրցունակ պրոդուկտի ստեղծմանը ու ընդլայնելու մասնագիտական կարողությունների սահմանները», - գրել է նա։

Layerswap-ի մասին 

Հիմնադրվելելով 2021-ին Հայաստանում՝ Layerswap ընկերությունը ստեղծել է հարթակ, որը թույլ է տալիս արագ և մատչելի փոխանցումներ կատարել տարբեր բլոկչեյների և կենտրոնացված փոխանակման հարթակների միջև։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ