Xiaomi-ն ցուցադրել է իր SU7 էլեկտրական մեքենայի սրահը․ ի՞նչ առանձնահատկություններ ունի այն

12 փետրվարի, 2024  13:32

Չինական Xiaomi ընկերությունը հրապարակել է իր առաջին էլեկտրական մեքենայի՝ SU7-ի սրահի մի քանի լուսանկարներ, ինչպես նաև ձմեռային պայմաններում անցկացված թեստ-դրայվի մասին տեսանյութ։ Դատելով հրապարակված լուսանկարներից՝ SU7-ի ղեկի, վահանակի և այլ մասերի վրա անսովոր մեծ թվով կոճակներ կան։

Xiaomi էլեկտրական մեքենայի գինն ու թողարկման ամսաթիվը հայտնի չեն: Նախկինում ընկերության ղեկավարությունը խոսում էր 2024-ի առաջին կիսամյակում մեքենան շուկա դուրս բերելու իր մտադրության մասին, ուստի SU7-ի բնութագրերի և գնի վերաբերյալ մանրամասները, հավանաբար, հայտնի կդառնան շուտով։

Xiaomi SU7 1.jpg (196 KB)

Էլեկտրական մեքենան հավանաբար կհայտնվի Պեկինի ավտոսրահում, որը կանցկացվի ապրիլին։ Ինչ վերաբերում է գնին, ապա ենթադրվում է, որ այն կտատանվի 300,000 յուանի (42,000) սահմաններում։

Ինտերիերի, թերևս, գլխավոր անակնկալը բազմաթիվ կոճակների առկայությունն է։ Սա զարմանալի է, քանի որ Xiaomi-ն տեխնոլոգիական ընկերություն է և կարող էր կոճակների քանակը հասցնել նվազագույնի: Ինտերիերի հայեցակարգի հիմքը գեղեցիկ, ինտուիտիվ դիզայնն է: Բոլոր կարևոր տարրերը տեղադրված են վարորդին և առջևի ուղևորին մոտ տարածությունում:

Xiaomi SU7 2.png (380 KB)

Կառավարման կամարաձև վահանակի վրա տեղադրված է բավականին մեծ սենսորային էկրան և օդի ելքուղիներ։ Ըստ մշակողների՝ վահանակի այս ձևը ոչ միայն ֆիզիկապես ընդլայնում է տարածքը, այլև ավելի ազատ տարածքում գտնվելու հոգեբանական զգացողություն է հաղորդում։ Մեքենայի կառավարման միջերեսը և կոճակները տրամաբանորեն հասկանալի դասավորություն ունեն վարորդի և առջևի ուղևորի համար:

Կենտրոնական վահանակի վրա տեղադրված է մեկնարկի կոճակը, ինչպես նաև չորս կարգավորիչ՝ խցիկում ջերմաստիճանը, օդափոխիչի պտտման արագությունը, կախոցը և ակտիվ սփոյլերը կառավարելու համար: Ղեկի և դրա հետևում գտնվող լծակների վրա կան նաև կոճակներ, և իսկ շարժման արագության մասին տեղեկության և այլ պարամետրերի համար կարելի է գործի դնել ոչ միայն գլխավոր էկրանը, այլ նաև պրոէկցիոն էկրանը՝ դիմապակու վրա։

Xiaomi SU7 3.jpg (81 KB)

Ընկերությունը վստահ է, որ ֆիզիկական կոճակները մարդուն մեքենայի հետ փոխազդելու ամենաբնական ճանապարհն են ապահովում: Հետաքրքիրն այն է, որ հատուկ միացման կայանի օգնությամբ հնարավոր է էլ ավելի շատ կոճակներ ավելացնել՝ դրանք տեղադրելով սենսորային էկրանի տակ։

Xiaomi SU7 4.png (495 KB)

Գաղտնիք չէ, որ Xiaomi-ն ձգտում է ապահովել, որպեսզի ընկերության էլեկտրական մեքենաները բարձր արդյունավետություն ապահովեն և ավելի շատ տարածք անցնեն մեկ լիցքավորմամբ՝ նույնիսկ ձմեռային պայմաններում։ Էլեկտրական մեքենաների հետ կապված տարածված խնդիր է այն, որ ցածր ջերմաստիճանի դեպքում մեկ լիցքավորմամբ մեքենան զգալիորեն ավելի քիչ տարածք է անցնում: SU7-ում այս խնդիրը լուծելու համար մշակողներն օգտագործել են հատուկ ջերմային պոմպ: Հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են SU7 սեդանները փորձարկվում ձյունածածկ վայրում՝ -33 ºC ջերմաստիճանի պայմաններում:


 
 
 
 
  • Արխիվ