Telegram Premium-ի հետ կապված խարդախությունների թիվն աճել է․ ինչպե՞ս են ՌԴ-ում խաբում օգտատերերին

31 հունվարի, 2024  18:12

Ռուսաստանում Telegram Premium բաժանորդագրության հետ կապված խարդախությունների թիվը 2023-ին 2022-ի համեմատ աճել է 2,3 անգամ։ Այս մասին հայտնում է ռուսական «Известия» պարբերականը՝ վկայակոչելով տեղեկատվական անվտանգության մասնագետների տվյալները։

«Ֆիշինգային տիրույթների թիվը, որոնք ենթադրաբար կապված են Telegram Premium բաժանորդագրության հետ, այս տարվա հունվարին, կազմել է 21: Միևնույն ժամանակ, 2023-ի ամբողջ հունվարին եղել է ընդամենը ինը»,- ասել է T.Hunter ընկերության տեղեկատվական և վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Իգոր Բեդերովը:

Նման վիճակագրություն են ներկայացրել նաև Bi.Zone և «Солар» ընկերությունները, ինչպես նաև RU/РФ տիրույթների համակարգող կենտրոնը։

Bi.Zone ընկերության անվտանգության վերլուծության և խարդախության դեմ պայքարի բաժնի տնօրեն Եվգենի Վոլոշինի խոսքով՝ հարձակվողներն օգտագործում են սոցիալական ինժեներիայի տեխնոլոգիաները մարդկանց գայթակղելու համար դեպի կեղծ կայքեր, որոնք նմանակում են Telegram-ի ինտերֆեյսը և գողանում այնտեղ այնտեղ հայտնվող զոհերի օգտահաշիվները:

Ըստ Վոլոշինի՝ ամենից հաճախ մարդկանց խրախուսում են անցնել վնասակար ռեսուրսներ՝ նրանց ուղարկելով ծանուցումներ, թե Telegram Premium-ի բաժանորդագրություն են շահել և հարկավոր է այն արագ վերցնել:

Փորձագետները կարծում են, որ նման հարձակումների աճը տեղի է ունեցել Ռուսաստանում Telegram Premium բաժանորդագրության տարածված նվեր դառնալու ֆոնին։ Բացի այդ, մեսենջերում հայտնվել է օրինական բաժանորդագրության խաղարկության գործիք, որից խաբեբաները ևս օգտվել են:


 
 
 
 
  • Արխիվ