Cyber Monday․ մի քանի խորհուրդ, թե ինչպես չդառնալ խարդախների զոհը առցանց գնումներ անելիս

27 հունվարի, 2024  12:37

2024-ին խոշոր վաճառքների առաջին օրը, որը կոչվում է «Կիբեռ երկուշաբթի» (Cyber ​​​​Monday), տեղի կունենա հունվարի 29-ին: Այդ օրը շատ ապրանքներ կվաճառվեն մեծ զեղչով, ինչը կառաջացնի ավելի մեծ ակտիվություն համացանցային խարդախների կողմից։ «Ռոսկաչեստվո» թվային փորձագիտական ​​կենտրոնի տեղեկատվական անվտանգության ղեկավար Սերգեյ Կուզմենկոն մի քանի պարզ խորհուրդ է տվել, որոնք կօգնեն խուսափել խարդախների զոհը դառնալուց։

Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է զգուշանալ ֆիշինգից, որը հաճախ տարածվում է էլեկտրոնային փոստի միջոցով: Ուստի, նախքան նամակների հղումները սեղմելը, խորհուրդ է տրվում ուշադիր կարդալ ուղարկողի էլփոստի հասցեն:

«Կեղծ հասցեները հաճախ ուղղագրական սխալներ են պարունակում և ուղարկվում են ընդհանուր հասանելի էլփոստի տիրույթից, ինչպիսին է @gmail.com-ը և կարող են ներառել նաև թվեր, տառեր կամ նշաններ: Ամենաանվտանգ բանը, որ կարող եք անել, վաճառողի պաշտոնական կայք այցելելն է և անմիջապես այնտեղ տեղականալն է բոլոր տեսակ ակցիաների և զեղչերի մասին»,- խորհուրդ է տվել Կուզմենկոն:

Երկրորդ ընդհանուր սպառնալիքը, որին պետք է ուշադրություն դարձնել Cyber ​​​​Monday-ին, խանութների կեղծ էջերն են: Դրանք կարելի է ճանաչել մի շարք նշաններով, ինչպիսիք են՝ շուկայականից ցածր գները, պարտադիր կանխավճարը, ապրանքն ինքնուրույն վերցնելու կամ ծանրոցն ստանալուց հետո միայն վճարելու տարբերակի բացակայությունը։

Բացի դրանից, ըստ Կուզնեցովի, Whois ծառայությունում կարելի է ստուգել բրենդի կայքի դոմենային անվանումը և պարզել, ​​թե երբ է ստեղծվել կայքը։ Եթե ​​այն հայտնվել է վերջերս, բայց հավակնում է ներկայանալ որպես հին ապրանքանիշ, ապա մեծ հավանականությամբ, այն վնասակար է:


 
 
 
 
  • Արխիվ