IIIF150 Air1 Ultra. գերդիմացկուն սմարթֆոններից ամենաբարակը, որը նաև գիշերային տեսողության տեսախցիկ և հզոր մարտկոց ունի

8 նոյեմբերի, 2022  14:20

IIIF150 ընկերության նոր՝ գերդիմացկուն սմարթֆոնը հանգիստ կարելի է անվանել այս կատեգորիայի ամենաբարակ հեռախոսը․ Air1 Ultra-ի հաստությունը ընդամենը 9,55 մմ է։

Չնայած փոքր հաստությանը՝ սմարթֆոնը համարվում է լավ պաշտպանված. այն համապատասխանում է IP68/IP69K պաշտպանության աստիճանին և ամերիկյան ռազմական MIL-STD-810 ստանդարտի պահանջներին:

Սա նաև 120 Հց էկրանով առաջին սմարթֆոնն է, համենայնդեպս, այդպես է պնդում արտադրողը: Սմարթֆոնն ունի 6,8 դյույմանոց էկրան՝ FHD+ լուծաչափով (ավելի քան 460 պիքսել մեկ դյույմում): IIIF150 Air1 Ultra-ն աշխատում է MediaTek Helio G99 մեկ չիպային համակարգով, որն արտադրվել է 6 նմ տեխպրոցեսի կիրառմամբ: Օպերացիոն համակարգը Android 13 է։

Սմարթֆոնի տեսախցիկները բավականին հետաքրքիր են․ հիմնական տեսախցիկն ունի Sony-ի 64 մեգապիքսելանոց սենսոր, կա նաև 20 մեգապիքսելանոց գիշերային տեսողության և 32 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ։

Մարտկոցի հզորությունը 5000 մԱժ է և աջակցում է 33 Վտ լիցքավորում: IIIF150 Air1 Ultra-ն հագեցած է նաև ինֆրակարմիր ջերմաչափով (-20-ից մինչև +80 °C), որով կարելի է չափել մարդու մարմնի, որևէ առարկայի կամ շրջակա միջավայրի ջերմաստիճանը։

Ինչ վերաբերում է հիշողությանը, ապա այս շարքի սմարթֆոններն ունեն 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 կամ 256 ԳԲ ֆլեշ հիշողություն։

Սմարթֆոնը հասանելի է երեք գույնով՝ Obsidian Black, Frost White և Epic Purple:

IIIF150 Air1 Ultra-ի գինն սկսվում է 200 ԱՄՆ դոլարից, ինչը վատ գին չէ լավ բնութագրերով նման ամուր հեռախոսի համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ