Xiaomi Mi 12S Ultra Concept Machine՝ Leica-ի արտաքին օբյեկտիվով. պատկերի ի՞նչ որակ է այն ապահովում

4 նոյեմբերի, 2022  12:11

Xiaomi Mi 12S Ultra Concept Machine նոր սմարթֆոնն առաջին հեռախոսն է, որի վրա կարելի է տեղադրել Leica-ի ֆոտոօբյեկտիվ։ Այդպես, համենայնդեպս, պնդում է Xiaomi ընկերության ղեկավար Լեյ Ջունը։

Xiaomi Mi 12S Ultra Сoncept Machine-ն ունի մեկ դյույմանոց երկու մատրիցա, ինչի շնորհիվ կարելի է «նորմալ» լուսանկարներ անել, ինչպես նաև բայոնետային ամրակ՝ հեռախոսին պրոֆեսիոնալ Leica օպտիկա ամրացնելու համար։

Սմարթֆոնն ունի Sony IMX989 մեկ դյույմանոց սենսոր, որը, սակայն, չունի ներկառուցված օպտիկա, ուստի դրանով լուսանկարելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել արտաքին օբյեկտիվ։

Լիաչափ օբյեկտիվի տեղադրումը սմարթֆոնի վրա կարող է նոր մակարդակի հասցնել դրանով արված լուսանկարների որակը: Լուսանկարներում հնարավոր կլինի ստանալ դաշտի խորության իսկական էֆեկտ՝ առանց ծրագրային մշակման օգտագործման:

Ահա լուսանկարների մի քանի նմուշ, որոնք արվել են Xiaomi Mi 12S Ultra Concept Machine-ով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ