Մարսի արբանյակի առեղծվածը. Ֆոբոսի ներսում տարօրինակ կառույցներ են հայտնաբերվել

3 նոյեմբերի, 2022  14:32

Եվրոպական Mars Express տիեզերանավը կարողացել է Մարսի Ֆոբոս արբանյակի ստորգետնյա մակերեսն ուսումնասիրել այնպիսի խորությամբ, ինչիպիսին չի ուսումնասիրվել առ այսօր։ Արդյունքում տիեզերանավին հաջողվել է ստանալ անհայտ կառուցվածքների մասին հուշումներ, որոնք կարող են այս արբանյակի ծագումնաբանությունը պարզելու բանալին դառնալ, տեղեկացնում է Space.com-ը։

Mars Express-ի նոր ծրագրակազմը կարող է լուծել Ֆոբոսի ծագման առեղծվածը

Mars Express-ը, որը Մարսի շուրջը պտտվում է արդեն 19 տարի, 2022 թ․ սեպտեմբերի 22-ին Ֆոբոսին մոտեցել է մինչև 83 կիլոմետր հեռավորության վրա և կարողացել է հետազոտել դրա մակերևույթից ներքև գտնվող հատվածը՝ օգտագործելով իր MARSIS (Mars Advanced Radar for Subsurface and Ionosphere Sounding) գործիքի արդիականացված ծրագրակազմը:

Ֆոբոսի ներքին կառուցվածքի մասին պատկերացում կազմելը կարող է առանցքային լինել նրա ծագման առեղծվածը լուծելու համար: «Մենք դեռ մեր վերլուծության վաղ փուլում ենք, բայց արդեն տեսել ենք այս արբանյակի մակերևույթի տակ նախկինում անհայտ հատկանիշների հնարավոր նշաններ»,- ասել է Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի (INAF) MARSIS-ի գիտական թիմի անդամ Անդրեա Չիկետտին։

Phobos and  Deimos.jpg (144 KB)

Մարսն ունի երկու արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը, որոնք անվանվել են ի պատիվ հունական դիցաբանության «վախի» և «խուճապի» աստվածների: Ի տարբերություն մեր արեգակնային համակարգի հիմնական արբանյակների, Ֆոբոսը և Դեյմոսը փոքր են, ունեն համապատասխանաբար ընդամենը 27 կիլոմետր և 15 կիլոմետր լայնություն: Նրանք ունեն ածխածնային C տիպի աստերոիդների բաղադրություն, ինչպես նաև աստերոիդների նման անկանոն ձև, ինչը կասկած է առաջացրել, որ դրանք իրականում թափառական աստերոիդներ են, որոնք այդտեղ են հայտնվել Մարսի ձգողականության ուժի ազդեցության շնորհիվ։

Այնուամենայնիվ, և՛ Ֆոբոսի, և՛ Դեյմոսի ուղեծրերն անցնում են Մարսի հասարակածի վրայով, և երկու ուղեծրերը չափազանց շրջանաձև են, ինչը ենթադրում է, որ դրանք ձևավորվել են Մարսի շուրջը: Եթե դրանք լինեն թափառական աստերոիդներ, ապա կունենային ավելի շատ էլիպսաձեւ ուղեծրեր՝ տարբեր հարթություններում:

«Դա բաց հարց է, թե արդյոք Մարսի երկու փոքր արբանյակները գրավված աստերոիդներ են, թե բաղկացած են բախման ժամանակ Մարսից պոկված նյութից»,- նույն հայտարարությունում ասել է Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express առաքելության գիտնական Քոլին Ուիլսոնը։

Ինչպես է աշխատում MARSIS-ը

MARSIS-ն ունի 40 մետր երկարությամբ ալեհավաք, որը ցածր հաճախականությամբ ռադիոալիքներ է հաղորդում դեպի ուսումնասիրվող օբյեկտի մակերես: Ռադիոալիքների մեծ մասն անդրադարձվում է անմիջապես մակերևույթին հասնելուց հետո, բայց դրանց մի մասը թափանցում է ավելի խորը, որտեղ հանդիպում են անցումների տարբեր բաղադրության և կառուցվածքի շերտերի միջև և անդրադարձնում դրանք: Որքան ուժեղ է անդրադարձը ստացված «ռադարգրամում», այնքան ավելի պայծառ է վերադարձող ռադիոազդանշանը:

Ֆոբոսի վրայից ստացվարված ռադարգրամում երևում է վառ գիծ, որը բաժանված է երկու մասի և համապատասխանաբար պիտակավորված է A-C և D-F: A-C հատվածը նկարահանվել է MARSIS հին ծրագրի միջոցով, որպեսզի համեմատվի D-F հատվածի հետ, որն օգտագործում է նոր ծրագիրը և որն ավելի շատ դետալներ է ցույց տալիս։ Հիմնական պայծառ գիծը Ֆոբոսի մակերևույթի արտացոլումն է, բայց դրա տակ կան ավելի թույլ գծերի ապացույցներ, որը կարող են լինել պարզապես մակերևույթի դետալների առաջացրած միջամտություն, բայց կարող են առաջանալ նաև մակերևույթի տակ գտնվող կառուցվածքների պատճառով:


Phobos radargram.png (347 KB)
2022 թ․ սեպտեմբերի 23-ին Ֆոբոսի վրայով թռիչքի ժամանակ MARSIS-ի ստացած ռադարգրամ: Այն բացահայտում է «արձագանքները», որոնք առաջանում են, երբ MARSIS-ի արձակած ռադիոազդանշանը բախվում է ինչ-որ բանի և, անդրադառնալով, վերադառնում։ Լուսանկարը՝ INAF -ի։
 

MARSIS-ը կփորձի ավելի շատ մոտենալ Ֆոբոսին

MARSIS-ը նախագծվել էր ավելի քան 250 կիլոմետր ուղեծրային հեռավորությունից Մարսի միջուկն ուսումնասիրելու համար, սակայն վերջին ծրագրային ապահովման թարմացումը թույլ է տալիս MARSIS-ին գործել շատ ավելի մոտ հեռավորությունների վրա:

Ֆոբոսին էլ ավելի մոտենալը հնարավորություն կտա ավելի մեծ լուծաչափով ռադարգրամն ստանալ, քան այս մեկը: Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է MARSIS-ն օգտագործել Ֆոբոսից մինչև 40 կմ հեռավորության վրա ուսումնասիրությունների համար։

Marsis.jpg (58 KB)

«Mars Express-ի ուղեծիրը ճշգրտորեն կարգավորվել է, որպեսզի այն մեզ հնարավորինս մոտեցնի Ֆոբոսին 2023-2025 թթ․ անցկացվելիք մի շարք թռիչքների ժամանակ»,- ասել է Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի MARSIS-ի գիտական թիմի անդամ Անդրեա Չիկետտին։

Mars Express-ը միակ առաքելությունը չէ, որը կենտրոնացած է Ֆոբոսի վրա: 2024 թ․ սեպտեմբերին Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) նախատեսում է արձակել Martian Moon eXploration (MMX) տիեզերանավը։ Ինչպես JAXA-ի Hayabusa2 առաքելությունը, որը պիտի երկրին մոտ գտնվող Ռյուգու աստերոիդից նմուշներ վերցնի, MMX-ը ւսումնասիրության նպատակով Ֆոբոսի մակերևույթից կվերցնի նվազագույնը 10 գրամ զանգված՝ ռեգոլիթ:

MMX-ը Ֆոբոսի վրա կիջեցնի նաև հետախուզական սարք, ապա կվերադառնա Մարսի երկրորդ արբանյակին՝ Դեյմոսին ուսումնասիրելու, իսկ ավելի ուշ Երկիր կվերադառնա իր հետ բերելով Ֆոբոսից վերցված թանկարժեք նմուշները, որոնք կուսումնասիրվեն արդեն Երկրի վրա:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ