Չինացիները վտանգավոր աստերոիդների մասին նախազգուշացնող նոր համակարգ են առաջարկում․ ի՞նչպես է այն գործելու

2 նոյեմբերի, 2022  21:28

Հնարավոր է, որ մոտ ապագայում մարդկությունն ունենա Երկիր մոլորակի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդները նախապես հայտնաբերելու և դրանց մասին նախազգուշացնելու նոր միջոց:

Չինացի հետազոտողներն առաջարկել են Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։

Ինչպե՞ս է գործելու նոր համակարգը

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում գրանցված է ավելի քան 2000 պոտենցիալ վտանգավոր մերձերկրային աստերոիդ: Ըստ NASA-ի Երկրի մերձակայքում գտնվող օբյեկտների ուսումնասիրության կենտրոնի՝ Երկրի համար պոտենցիալ վտանգավոր են համարվում աստերոիդները, որոնց տրամագիծը գերազանցում է մոտ 140 մետրը և որոնք գտնվում են Երկրից մոտ 7,48 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Հենց այս պոտենցիալ սպառնալիքները վերահսկելու և գնահատելու համար Պեկինի տեխնոլոգիական ինստիտուտի (BIT) օդատիեզերական ճարտարագիտության դպրոցի ղեկավար Լի Սյանգյուի թիմը, BIT-ի և Չինաստանի Տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի գործընկերների համագործակցությամբ առաջարկել է Երկիր մոլորակը պաշտպանելու ջանքերի շրջանակում Վեներային մոտ տարածքում արբանյակներ տեղակայել:

CROWN առաքելությունը կկիրառի լայնանկյուն դիտարկման հնարավորությամբ վեց մերձերկրյա դիտարկող սարքեր, որոնք կղեկավարվեն գլխավոր տիեզերանավի կողմից։ Դրանց նպատակը կլինի հայտնաբերել, հետևել պոտենցիալ վտանգավոր աստերոիդներին և գործել որպես դրանցից սպասվող սպառնալիքի վաղ նախազգուշացման համակարգ։

dangerous asteroids.JPG (34 KB)

Օպտիկական աստղադիտակներով զինված հետազոտող սարքերը տիեզերք դուրս բերելուց հետո դրանց կառավարող գլխավոր տիեզերանավը կտեղակայվի Լագրանժի կետի գրավիտացիոն կայուն ուղեծրում՝ հաղորդակցությունն ապահովելու համար:

CROWN առաքելությունը քիչ ծախսատար կլինի

Հետազոտողները պարզել են, որ Վեներայի նման ուղեծրերն ավելի լավ հաղորդակցություն են ապահովում Երկրի ուղեծրի ներսում գտնվող տարածությունում, քան հետազոտող սարքը կկարողանա անել Արեգակ-Երկիր Լագրանժ 1 կետում, որը Երկրի ուղեծրի ներսում մոտ 1,5 միլիոն կմ հեռավորության վրա գտնվող գրավիտացիոն առումով կայուն և էներգետիկ առումով հեշտ հասանելի կետ է, քան Մերկուրիի նման ուղեծրերը, ինչը նշանակում է, որ այս առաքելության մեկնարկի ծախսերն ավելի ցածր կլինեն:

Օգոստոսին Space: Science & Technology ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված արդյունքները պարզել են, որ այս առաքելությունը կարող է վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգ դառնալ գրեթե բոլոր պոտենցիալ վտանգավոր աստերոիդներից Երկիրը պաշտպանելու համար։ Ընդ որում հայտնի 2072 վտանգավոր աստերոիդներից միայն չորսն են անտեսանելի մնում հնգամյա առաքելության ընթացքում:

Չինաստանի տիեզերական ազգային վարչությունն այս տարի հայտարարել է, որ մշակում է մոլորակային պաշտպանության համակարգ։ Չինաստանը նաև նախատեսում է 2026 թ․ ՆԱՍԱ-ի DART առաքելության նման աստերոիդներին իրենց ուղեծրից շեղելու առաքելություն գործարկել և զարգացնել Երկրին մոտ գտնվող աստերոիդներին հետևելու և հայտնաբերելու կարողությունները:

Դեռ պարզ չէ, թե արդյոք CROWN առաքելությունը պետական ֆինանսավորում կստանա, թե ոչ։

2022 AP7 - «Մոլորակասպան» աստերոիդ

Պարզվում է, որ Երկրի համար վտանգ ներկայացնող ոչ բոլոր աստերոիդներն է հնարավոր ուսումնասիրել, դրանց մի մասը աստղագետներին նույնիսկ հայտնի չէ։ Պատճառն այն է, որ դրանց մի մասը թաքնվում են Արեգակի շողերի տակ, ինչը անհնար է դարձնում դրանք ուսումնասիրությունը։ Նույնիսկ տիեզերական ամենաժամանակակից աստղադիտակները, ինչպիսիք են James Webb-ը և Hubble-ը, երբեք չեն ուղղվում դեպի Արևը, քանի որ աստղի պայծառությունը կայրի դրանց զգայուն օպտիկան:

sun-shine-light-star-asteroids.jpg (55 KB)
Այդպիսի մի աստերոիդ աստղագետները հայտնաբերել են օրերս։ Դրա հայտնաբերումը հնարավոր է դարձել շնորհիվ Չիլիի Սերրո Տոլոլոյի աստղադիտարանի գերզգայուն Dark Energy Camera տեսախցիկի, որը սկանավորում է երկինքը մթնշաղի ժամերին։ Հենց այս ժամերին է հնարավոր այս աստերոիդները ֆիքսել օրական երկու անգամ՝ 10 րոպե ժամանակահատվածով: 

«Մոլորակասպան» մականունն ստացած 1,5 կիլոմետր լայնությամբ աստերոիդը Երկրի համար պոտենցիալ վտանգավոր ամենամեծ աստղակերպն է, որը նկատվել է վերջին ութ տարիների ընթացքում։ Եթե այն բախվի Երկրին, ապա հետևանքները կզգան մի քանի մայրցամաքներում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ