Discord-ը 3 ամսում արգելափակել է ավելի քան 28 միլիոն օգտահաշիվ

1 նոյեմբերի, 2022  12:15

2022 թ. ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Discord ակնթարթային հաղորդագրությունների ծառայության ադմինիստրատորներն արգելափակել են 28,370 սերվեր և 28,501,311 օգտահաշիվ։ Այս մասին են վկայում ծառայության անվտանգության հաշվետվության տվյալները։

Discord-ը երեք ամսում արգելափակել է 767,363 օգտահաշիվ քաղաքականության խախտումների համար, ինչը 27%-ով պակաս է նախորդ եռամսյակում նույն պատճառով արգելափակված 1,054,358 օգտահաշիվներից:

Եվս 27,733,948 օգտահաշիվ արգելափակվել է սպամի կամ սպամի հետ կապված այլ իրավախախտումների պատճառով:

Սա 6,5%-ով ավելի է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից, երբ հարթակն արգելափակել էր 26,017,742 սպամ օգտահաշիվ։

Ըստ զեկույցի՝ 2022 թ․ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում պլատֆորմի ադմինիստրատորները նաև հեռացրել են 28,370 սերվեր, ինչը 29%-ով պակաս է նախորդ եռամսյակում հեռացված 40,009 սերվերից:

Discord-ը օգտատերերին հնարավորություն է տալիս բողոքարկել իրենց հաշիվների նկատմամբ ձեռնարկված գործողությունները, եթե նրանք կարծում են, որ իրենց նկատմամբ անարդար են վարվել: Պլատֆորմի ադմինիստրացիան նաև քննարկում է բողոքները, և եթե պարզվում է, որ իրոք սխալ է թույլ տրվել, ապա հաշիվը վերականգնվում է։ Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում հարթակը ստացել է 122,714 դիմում, ինչը 8,5%-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ:

Բողոքարկումից հետո 733-ի դեպքում օգտահաշիվները վերականգնվել են։

Ո՞ր խախտումների համար են Discord-ում արգելափակում օգտահաշիվները

  • 532,498 օգտահաշիվ և 15,163 սերվեր արգելափակվել է երեխաների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:
  • 147,249 օգտահաշիվ արգելափակվել է, 2326 սերվեր ջնջվել է անցանկալի սեռական բովանդակության պատճառով։
  • Ինտերնետային ոտնձգությունն ու ծաղրը հանգեցրել են Discord-ում 13,779 օգտահաշվի և 598 սերվերի արգելափակման։
  • 6150 օգտահաշիվ և 1677 սերվեր արգելափակվել է վնասակար ծրագրեր տարածելու, խաղերի միջոցով իրականացվող հաքերային ծրագրեր կամ մարդկանց մոլորեցնելու միջոցով խաբող ծրագրերի առքուվաճառքի կամ փոխանակման, ինչպես նաև նույնականացման թոքեններ գողանալու նպատակով պլատֆորմն օգտագործելու համար:
  • Ատելության խոսքի համար հեռացվել է 5719 օգտահաշիվ և 713 սերվեր։ Նախորդ եռամսյակի համեմատ արգելափակված օգտահաշիվների թիվը նվազել է համապատասխանաբար 35%-ով և 25%-ով։
  • 3400 օգտահաշիվ և 351 սերվեր հեռացվել է հարթակը մանիպուլացնելու հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կապ չունեն սպամի հետ: Եվս 27,733,948 օգտահաշիվ արգելափակվել է սպամի կամ սպամի հետ կապված իրավախախտումների պատճառով:

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ