Մերձմոսկվայի Դմիտրովի թիվ 8 դպրոցում սմարթֆոնը բռնկվել է աշակերտուհու ձեռքում, երբ նա խաղալիս է եղել շութեր ժանրի PUBG Mobile առցանց խաղը, տեղեկացնում է Gazeta.ru կայքը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի առավոտյան։ Ականատեսները նկարահանել են այն և տեսանյութը հրապարակել համացանցում։ Կադրերում երևում է, թե ինչպես է դեռահասը մի կերպ դուրս գալիս տարածքից՝ ծխացող սմարթֆոնի պատյանի ծայրից բռնած։ Որևէ տեղեկություն չի հաղորդվում այն մասին, թե դա ինչ հեռախոս է եղել։
«Երեխաների մեջ խուճապ է սկսվել, ականատեսները պատմում են, աշակերտները դուրս էին գալիս դպրոցից, դասերն այդ ժամանակ նոր էին ավարտվել։ Ականատեսները պատմում են, որ մինչ սմարթֆոնը կսկսեր ծխալ, աղջիկը խաղացել է շութեր ժանրի PUBG Mobile առցանց խաղը»,- նշում է աղբյուրը։
Նշենք, որ նման դեպքեր հաճախ են տեղի ունենում։ Օրինակ՝ Հնդկաստանում վերջերս գնված Redmi Note 12 Pro սմարթֆոնը բռնկվել էր սեփականատիրոջ ծոցագրպանում, երբ նա աշխատելիս էր եղել դաշտում։ Հնդկաստանում մեկ այլ դեպք էր տեղի ունեցել, երբ լիցքավորման ժամանակ բռնկվել և հալվել էր Redmi Note 10 Pro սմարթֆոնը, մինչ դրա տերը քնած էր եղել։
Վերջերս պայթել էր OnePlus 8 Pro սմարթֆոն, ընդորում՝ այն ժամանակ, երբ հեռախոսը գտնվելի է եղել սպասման ռեժիմում։ Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել ԱՄՆ-ում, երբ խոհանոցում բռնկվել էր լիցքավորվող iPhone 4-ը։ Տան բնակիչներից ոչ ոք չէր տուժել։
Կան, սակայն, ավելի ողբերգական դեպքեր. օրինակ՝ Հնդկաստանում Redmi Note 5 Pro-ի մարտկոցի պայթյունից 8-ամյա աղջիկ էր մահացել։
Թե ինչու են սմարթֆոնների մարտկոցները բռնկվում և ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից, կարդացեք այստեղ։
ամիս
շաբաթ
օր