Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքը թարմացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող և կատարողական ամենաբարձր ցուցանիշներ ունեցող սմարթֆոնների վարկանիշային ցուցակը։ Միջազգային վարկանիշը զգալիորեն տարբերվում է չինական շուկայի տարբերակից։
Ինչպես երևում է աղյուսակից, ցուցակի առաջին 10 տեղերը բաժին են ընկել սմարթֆոններին, որոնք աշխատում են Qualcomm Snapdragon պրոցեսորներով։ Ավելին, դրանցից ինը աշխատում են Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով, և միայն տասներորդ տեղը բաժին է հասել Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորով աշխատող հեռախոսի։
Առաջին տեղը զբաղեցրել է Red Magic 8 Pro+ սմարթֆոնը, որը միջազգային շուկայում հայտնվեց 2023-ի հունվարին։ Երկրորդ տեղը բաժին է հասել Asus Phone ROG 7-ին, իսկ երրորդը՝ Xiaomi 13-ին:Լավագույն տասնյակում են հայտնվել նաև հետևյալ սմարթֆոնները՝ Samsung Galaxy S23+, Xiaomi 13 Pro, Galaxy S23 Ultra, Galaxy Z Fold5, Galaxy S23, OnePlus 11 և Lenovo Legion Y70:
AnTuTu-ն ավելի վաղ ներկայացրել էր օգոստոսի ամենահզոր սմարթֆոնների վարկանիշային ցուցակը, որում ֆլագմաններից ներառվել էին OnePlus Ace 2 Pro, iQOO 11S-ը, Nubia Red Magic 8S Pro+, iQOO 11 Pro, Vivo X90 Pro+, OnePlus 11, Realme GT5, iQOO 11, Vivo X Fold2 և Oppo Find X6 Pro սմարթֆոնները, որոնք բոլորն էլ աշխատում են Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով:
AnTuTu-ն վերջերս կազմել էր նաև օգոստոսի լավագույն սմարթֆոնների աղյուսակը, որում ներառվել էին Realme GT5, Samsung Galaxy S23 Ultra, Vivo X Fold2, ZTE Nubia Z50 Ultra, Vivo X90 Pro+, Samsung Galaxy S23, Xiaomi 13 Pro, Honor X40 GT, Honor Magic5 Pro և OnePlus 11 սմարթֆոնները։
Հուլիսի 10 ամենահզոր սմարթֆոնների մասին կարող եք կարդալ այստեղ։
ամիս
շաբաթ
օր