Huawei-ը ներկայացրել է Mate 60 Pro+ սմարթֆոնը, որն ունի արբանյակային կապ, IP68 և բարելավված տեսախցիկ

8 սեպտեմբերի, 2023  16:15

Huawei ընկերությունը, որը Mate 60 շարքի սմարթֆոնների տարբերակները ներկայացնում է առանձին-առանձին, այժմ արդեն ներկայացրել է Mate 60 Pro+ սմարթֆոնը, որն այս շարքի լավագույն մոդելն է։

Սարքը շատ առումներով նման է Mate 60 Pro-ին՝ նույն դիզայնը, տեսախցիկի և սենսորների համար էկրանին արված նույն եռակի կտրվածքը, նույն 120 Հց AMOLED էկրանը՝ 6,82 դյույմ անկյունագծով, 2720 x 1260 պիքսել լուծաչափով, նույն 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը 88 վտ լիցքավորմամբ և նույն SoC Kirin 9000s պրոցեսորը: Նույնիսկ սմարթֆոնի չափերն են լիովին նույնական են՝ 164x79x8,1 մմ և 225 գ քաշ:

Նոր սմարթֆոնում տարբերություններ, այդուհանդերձ, կան, թեև դրանք շատ չեն։ Օրինակ՝ նոր տարբերակն առաջարկում է 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակ, կամ  16 ԳԲ/1 ՏԲ հիշողությամբ տարբերակ։

Mate 60 Pro+   .jpg (315 KB) 

Էական տարբերություններ կան տեսախցիկում։ Այս մոդելում տեսախցիկը գրեթե բոլորովին այլ է: Հիմնական սենսորն ունի ոչ թե 50 ՄՊ, այլ 48 ՄՊ լուծաչափ, մինչդեռ պահպանվել են օպտիկական կայունացման ֆունկցիան և փոփոխական բացվածքը։ Ցավոք, սենսորի մոդելի մասին տեղեկություններ չկան։

Գերլայնանկյուն տեսախցիկն ունի 40 ՄՊ լուծաչափ՝ Mate 60 Pro-ի 12 Մպ-ի դիմաց: Սակայն պերիսկոպի «հեռաֆոտոն» չի փոխվել․ դա նույն սենսորն է՝ 48 ՄՊ լուծաչափով և օպտիկական կայունացմամբ։

Mate 60 Pro+-ում, իհարկե, պահպանվել է նաև ջրից պաշտպանությունը (IP68), 5G-ի աջակցությունը, արբանյակային կապը։ Այս տարբերակի գնի մասին տեղեկություն դեռ չի հրապարակվում։

Հեռախոսը ներկայացված է երկու գույնով՝ սև և սպիտակ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ