Բյուջեն՝ 170 մլն դրամ․ ԲՏԱ-ն «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

31 օգոստոսի, 2023  15:52

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է 2023-ի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա:

Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը վեցամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է  170,000,000 (հարյուր յոթանասուն միլիոն) ՀՀ դրամ:

Հայտերն ընդունվում են մինչև 29.09.2023թ.՝ ժամը 10:00-ն:

Մրցույթի մանրամասները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:


 
 
 
 
  • Արխիվ