Չինական Weibo սոցցանցում հայտնվել են գործարանում գաղտնի արված լուսանկարներ, որոնցում պատկերված են Huawei Mate 60 ֆլագմանային սմարթֆոնները, այս մասին հայտնում է MyDrivers պորտալը։
Հրապարակված լուսանկարներում երևում է, թե հավաքման փուլից հետո հետո ինչպես են սմարթֆոնները դասավորված հատուկ պալետներում՝ սպասելով հաջորդ փուլին՝ փաթեթավորմանը։
Արտահոսած լուսանկարները հաստատել են սմարթֆոնի դիզայնի հետ կապված նախկինում շրջանառվող ինսայդերական տեղեկությունները։ Ըստ դրանց՝ սմարթֆոնը կունենա հետևի վահանակի գունային երկու տարբերակ՝ էկո կաշվե ծածկույթով, ինչպես նաև տեսախցիկների կլոր բլոկ՝ X-mage մակագրությամբ:
Ըստ լուրերի՝ Huawei Mate 60-ը կստանա Snapdragon 8 Gen 2 չիպ, 5G և արբանյակային կապի աջակցություն, 6,78 դյույմանոց OLED էկրան՝ կոր եզրերով։ Սմարթֆոնը կարող է համալրվել առաջատար 50 ՄՊ Sony IMX989 սենսորով, 64 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակով՝ 3,5x օպտիկական խոշորացումով և 13 ՄՊ գերլայնանկյուն մոդուլով։ Հեռախոսի բազային կոմպլեկտացիայի գինը կլինի առնվազն $1000:
Սպասվում է, որ Huawei Mate 60-ի շնորհանդեսը կկայանա iPhone 15-ի շնորհանդեսից առաջ։ Ստույգ ժամկետները դեռևս չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ի հաջորդ միջոցառումը՝ նվիրված iPhone 15-ի, Apple Watch Series 9-ի և այլ նոր արտադրանքների շնորհանդեսին, կանցկացվի սեպտեմբերի 12-ին։ Նախորդ տարվա պես շնորհանդեսի նախապես արված տեսագրությունը կհեռարձակվի առցանց։ Apple-ի նոր սարքերը գնելու նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին, իսկ դրանց վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ին։
ամիս
շաբաթ
օր