Թողարկումից առաջ հայտնի են դարձել Google Pixel 8a բյուջետային նոր սմարթֆոնի բնութագրերը։ Մասնավորապես, այն կստանա հաջորդ սերնդի Tensor G3 պրոցեսոր, որն աշխատում է նվազեցված հաճախականություններով: Այս մասին հայտնում է WccfTech-ը՝ հղում անելով Geekbench 5 բենչմարկի փորձարկման արդյունքներին։
Միամիջուկ թեստի ժամանակ Pixel 8a-ն ստացել է 1218 միավոր, իսկ բազմամիջուկ թեստի ժամանակ՝ 3175 միավոր: Համեմատության համար նշենք, որ Snapdragon 8 Gen2-ը՝ Qualcomm-ի ընթացիկ սերնդի առաջատար պրոցեսորը, Geekbench 5-ում անցկացված թեստի ժամանակ համապատասխանաբար 1479 և 4803 միավոր է հավաքել:
WccfTech-ը համարում է, որ տարբերությունը բավական մեծ է: Ընդորում՝ այս տարբերությունն էլ ավելի կմեծանա, երբ 2023-ի վերջին թողարկվի Snapdragon 8 Gen3 պրոցեսորը։
Google Pixel 8a-ն կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և կաշխաի Android 14-ով։
Ակնկալվում է, որ Pixel 8a-ն կներկայացվի 2024-ի սկզբին։ Հեռախոսի գնի և մյուս մանրամասներին մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում։
ամիս
շաբաթ
օր