Դա ակնհայտորեն բերելու է շատ ոլորտների կոլապսի․ Գայանե Շագոյանը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

18 օգոստոսի, 2023  16:27

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ օգոստոսի 6-ին «ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ իր դիտողություններն ուղարկել է e-draft-ում  նախագծի էջին։ Առաջարկներ թողնելու համար վերջնաժամկետը եղել է օգոստոսի 7-ը, բայց նրա դիտարկումներն այդպես էլ չեն հրապարակվել։

NEWS.am Tech–ի հետ զրույցում  նա պատմել է, թե ինչպես են մեկնաբանել իր դիտողությունները չհրապարակելու փաստը կառավարությունից։ Նա նաև պատմել է, թե ինչ է քննարկվել վերջերս առցանց անցկացված հանդիպմանը, որին մասնակցել են հեղինակները Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանում գիտության զարգացման վերաբերյալ 2019 թվականի այն զեկույցի, որին հղում են անում կառավարության անդամները՝ «ակադեմիական քաղաքի» նախագիծը հիմնավորելիս։

Ըստ Գայանե Շագոյանի, ժամկետը, որը տրված էր  e-draft-ում հայեցակարգը քննարկելու համար, շատ կարճ էր, ինչը խոսում է ձևական բնույթի մասին։ Կասկած է հարուցում նաև այն, որ հրապարակված բազմաթիվ բացասական կարծիքների ֆոնին քվեարկության արդյունքները դրական են։

Մանրամասները՝ տեսանայութում։


 
 
 
 
  • Արխիվ