Gizchina կայքի խմբագիրները ներկայացրել են օգոստոսի լավագույն բյուջետային սմարթֆոնների ընտրանին, որոնք հիանալի կերպով համատեղում են արդյունավետությունն ու մատչելի գինը։ Այս ցանկը ներառում է սարքեր, որոնց արժեքը չի գերազանցում 150 դոլարը։
Առաջին տեղում Poco M5-ն է: Այս սմարթֆոնը MediaTek Helio G95 չիպի շնորհիվ ոչ միայն առաջարկում է բարձր կատարողականություն, այլև գին-բնութագրեր ընդունելի հարաբերակցություն: Սմարթֆոնն ունի 6,58 դյույմանոց Full HD+ IPS էկրան՝ 60 Հց թարմացման հաճախականությամբ: 50 ՄՊ լուծաչափով հիմնական տեսախցիկն ապահովում է լուսանկարների գերազանց որակ, իսկ 5000 մԱ/ժ հզորությամբ տարողունակ մարտկոցը մեկ լիցքավորմամբ բավական երկար աշխատանք է երաշխավորում։ Հեռախոսն ունի 18 Վտ լիցքավորման հզորություն, ինչը բավականին հարմար է։
Երկրորդ տեղում է Poco M5S-ը, որը նույնպես հիմնված է MediaTek Helio G95 չիպի վրա։ Այս մոդելը հասանելի է 4 կամ 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ: Սմարթֆոնը համալրված է 6,43 դյույմանոց AMOLED էկրանով՝ Full HD+ լուծաչափով և գերազանց 64 ՄՊ հիմնական տեսախցիկով։ 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը համալրվում է 33 Վտ արագ լիցքավորմամբ։
Երրորդ տեղը զբաղեցնում է նոր Redmi 12 4G-ն: Այս սմարթֆոնը հագեցած է Snapdragon 685 չիպով, որը զուգորդվում է 4 կամ 6 ԳԲ օպերատիվ և 64 կամ 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Այն ունի 6,67 դյույմանոց տպավորիչ AMOLED էկրան՝ Full HD+ լուծաչափով և թարմացման 120 Հց բարձր հաճախականությամբ: 50 ՄՊ հիմնական տեսախցիկը հիանալի լուսանկարներ է անում, մինչդեռ 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 33 Վտ արագ լիցքավորում։
Օգոստոսյան ընտրությունը ներառում է նաև Realme C53-ը և քիչ հայտնի Cubot Note 50-ը: Այս բոլոր սմարթֆոններն ապացուցում են, որ որակյալ բնութագրերը և մատչելի գինը կարող են հիանալի համադրություն լինել։
ամիս
շաբաթ
օր