Սահմանամերձ բնակավայրերի 100 աշակերտ մասնակցեց «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագրին

4 օգոստոսի, 2023  11:48

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում  հուլիսի 24-30-ն իրականացվեց  «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագիրը։

Ճամբարի նպատակն էր ավագ դպրոցների պատանիներին տրամադրել գիտելիքներ տեխնոլոգիական տարբեր ուղղություններով և նպաստել  մասնագիտության կողմնորոշման հարցում:

 «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» պիլոտային ծրագրում մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ սահմանամերձ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտներ։

Մասնակիցների ընտրությունը կատարվեց  մոտիվացիոն նամակների միջոցով և դպրոցի առաջադիմության հիման վրա։ Ընտրվեցին տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ 

«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023»-ի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները  ճամբարականների համար դասախոսություններ ու պրակտիկ պարապմուքներ անցկացրին «Տվյալների պաշտպանություն», «Ինֆորմացիայի անվտանգություն», «Թվային միջավայր, նոր հնարավորություններ», «Ապագայի մասնագիտություններ», «Այլընտրանքային էներգետիկա, հեռանկարները ՀՀ-ում», «Կենսատեխնոլոգիա», «Աստղաֆիզիկա», «Արհեստական բանականություն և նոր իրականություն» թեմաներով։

Կազմակերպվեցին նաև էքսկուրսիաներ, ազգային պարերի ուսուցում, հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու հաջողության պատմություններով։

Հուլիսի 29-ին կայացավ ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Նախարարի տեղակալը ողջունեց ճամբարի մասնակիցներին, ներկայացրեց նախարարության ծրագրերը, որոնց կարող են մասնակցել նաև ճամբարականները։ Նա նաև ընդգծեց, որ ցանկացած ոլորտի մասնագիտությունում կարելի է տեխնոլոգիաներ ներդնել և ավելի արդյունավետ դարձնել տվյալ աշխատանքը։

Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով, բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարի տեղակալին, ինչպես նաև ներկայացրին առաջարկներ՝ ճամբարն էլ ավելի հետաքրքիր և ուսանելի դարձնելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ