Nokia-ն ներկայացրել է Nokia 130 ստեղներով նոր հեռախոսը՝ մեծ բարձրախոսով, բայց առանց տեսախցիկի

2 օգոստոսի, 2023  18:24

Արագ զարգացող տեխնոլոգիաների և նորագույն սմարթֆոնների աշխարհում քիչ ընկերություններ են շարունակում սովորական ստեղներով հեռախոսներ արտադրել, թեև դրանց պահանջարկը դեռ կա, և ոչ միայն ավագ սերնդի շրջանում: Nokia-ն այն սակավաթիվ ընկերություններից է, որը շարունակում է նման հեռախոսներ արտադրել։ Այն վերջերս ներկայացրել է Nokia 130-ը, որը հայտնի Nokia 125-ի թարմացված տարբերակն է՝ թողարկված 2020-ին: Հեռախոսն ունի մեծ ստեղներ և բարձրախոս, բայց ոչ տեսախցիկ։

Մեծ ստեղներ և օգտագործման հարմարավետություն

Nokia 130-ը շարունակում է մեծ ստեղներով հեռախոսների ավանդույթը՝ առաջարկելով մեծ ստեղներ, որոնցով հեշտ է հեռախոսահամար հավաքելն ու հաղորդագրություն ուղարկելը: Սարքն ունի կոմպակտ չափեր՝ 130,9 x 50,6 x 14 մմ, ինչը հեշտացնում է այն գրպանում կամ պայուսակում պահելը:

Պարզություն և ֆունկցիոնալություն

Nokia 130-ի առանձնահատկություններից մեկը տեսախցիկի բացակայությունն է, ինչն այն դարձնում է կատարյալ ընտրություն նրանց համար, ովքեր սմարթֆոնների ժամանակակից հնարավորությունների կարիքը չունեն: Փոխարենը հեռախոսի հետևի մասում կա մեծ բացվածք՝ նախատեսված բարձրախոսի և լուսադիոդի համար, որը լապտերի դեր է կատարում:

Զարմանալի ինքնավարություն

Չնայած իր կոմպակտությանը՝ Nokia 130-ը հագեցած է 1450 մԱ/ժ հզորությամբ ներկառուցված մարտկոցով, որը փոքր էկրանով ֆունկցիոնալ հեռախոսի դեպքում ապահովում է մարտկոցի երկար կյանք։ Նման մարտկոցով սմարթֆոնը մեկ լիցքավորմամբ նույնիսկ կես օր չէր դիմանա, սակայն այս հեռախոսը մեկ լիցքավորմամբ սպասման ռեժիմում կարող է աշխատել մինչև 30 օր, իսկ ակտիվ խոսակցությունների դեպքում՝ մինչև 20 ժամ։

Լրացուցիչ հնարավորություններ և զվարճանքի գործառույթներ

Բացի զանգերի և հաղորդագրությունների հիմնական գործառույթներից, Nokia 130-ն առաջարկում է նաև ներկառուցված FM ռադիո և MP3 նվագարկիչ: Այնպես որ, կարելի նորություններ և երաժշտություն լսել:

Հեռախոսն ունի 2,4 դյույմանոց էկրան և 4 ՄԲ ներկառուցված հիշողություն, որը կարելի է հեշտությամբ ընդլայնել մինչև 32 ԳԲ հիշողության քարտով ավելի շատ երաժշտություն և այլ տվյալներ պահելու համար։

Nokia 130-ը հասանելի է երեք գույնով՝ մուգ կապույտ, բաց ոսկեգույն և մանուշակագույն:


 
 
 
 
  • Արխիվ