Մինչև 330 դոլար արժողությամբ 5 լավագույն սմարթֆոնները

28 հուլիսի, 2023  16:18

Մատչելի գնով ժամանակակից և ֆունկցիոնալ սմարթֆո՞ն եք փնտրում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիս ամսվա լավագույն սմարթֆոնների հնգյակը, որոնց գինը չի գերազանցում 330 դոլարը։

Honor X9A (տարբերակ 6/128 ԳԲ)` սկսած $280-ից

Honor X9A-ն իր բավականին ցածր գնով առաջարկում է գերազանց կատարողականություն: Սմարթֆոնը համալրված է 6,67 դյույմանոց AMOLED էկրանով՝ կոր եզրերով, Full HD + լուծաչափով և 120 Հց հաճախականությամբ։ Հզոր Snapdragon 695 չիպն ապահովում է բարձր կատարողականություն, իսկ 64 ՄՊ տեսախցիկը թույլ կտա բարձրորակ լուսանկարներ անել: Չմոռանանք 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի մասին, որը 40 Վտ արագ լիցքավորման աջակցություն ունի, ինչը երկարացնում է մարտկոցի կյանքը։

Infinix Note 30 VIP (8/256 ԳԲ տարբերակ)` սկսած $298-ից

Infinix Note 30 VIP-ը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են կատարողականը: Սարքը համալրված է MediaTek Dimensity 8050 չիպով, որն ապահովում է աշխատանքի բարձր արագություն։ Սարքն ունի 6,7 դյույմանոց Full HD+ AMOLED էկրան՝ 120 Հց հաճախականությամբ, ինչը երաշխավորում է տեսողական գերազանց փորձառություն: 108 ՄՊ տեսախցիկը թույլ է տալիս ստեղծել բարձրորակ և վառ լուսանկարներ: Ձայնը նույնպես տպավորիչ է. JBL ստերեո բարձրախոսներն ապահովում են բարձրորակ ձայն: Պետք չէ մոռանալ նաև տարողունակ 5000 մԱ/ժ մարտկոցի մասին՝ մինչև 68 Վտ արագ լիցքավորմամբ և 50 Վտ հզորությամբ անլար լիցքավորմամբ։

Realme 11 Pro (8/128 ԳԲ տարբերակ)՝ սկսած $318-ից

Realme 11 Pro-ն արվեստի իսկական գործ է, որի հեղինակը իտալացի դիզայներ Մատեո Մենոտտոն է: Հեռախոսի 6,7 դյույմանոց Full HD+, կոր անկյուններով, 120 Հց հաճախականությամբ AMOLED էկրանը էկրանը կգրավի բոլորի ուշադրությունը: Սմարթֆոնն աշխատում է Dimensity 7050 չիպով, որն ապահովում է բարձր կատարողականություն և արագագործություն։ 100 ՄՊ տեսախցիկը թույլ է տալիս հիանալի լուսանկարներ անել, իսկ 5000 մԱ/ժ մարտկոցը 67 Վտ արագ լիցքավորմամբ ապահովում է հեռախոսի երկար ինքնավար աշխատանք մեկ լիցքավորմամբ։

Poco X5 Pro (8/256 ԳԲ տարբերակ)՝ սկսած $320-ից

Poco X5 Pro-ն հզոր սմարթֆոն է՝ գին–որակ լավ հարաբերակցությամբ: Սմարտֆոնն ունի MediaTek Dimensity 1100 չիպ, որն այն դարձնում է շատ արագագործ և հզոր: 6,7 դյույմանոց Full HD+ 120 Հց AMOLED հարթ էկրանը ապահովում է բարձրորակ տեսողական փորձառություն: JBL ստերեո բարձրախոսները ձայնի հիանալի որակ են հաղորդում, իսկ 5000 մԱ/ժ հզորությամբ և 68 Վտ արագ լիցքավորմամբ մարտկոցի շնորհիվ հեռախոսը երկար կաշխատի առանց վերալիցքավորման։

OnePlus Nord CE 3 (8/256 ԳԲ տարբերակ)՝ սկսած $325-ից

OnePlus Nord CE 3-ը ցուցակի վերջին տեղում է, սակայն դա չի նշանակում, որ այն ​​պակաս հետաքրքիր հեռախոս է: Սմարթֆոնը համալրված է Snapdragon 750G պրոցեսորով, իսկ նրա AMOLED էկրանը շատ հարմարավետ է աչքի համար պատկերի բարձր որակով։ Հիմնական տեսախցիկն ունի 64 մեգապիքսել սենսոր, իսկ 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է հեռախոսի երկար ինքնավար աշխատանք մեկ լիցքավորմամբ։

Եթե էլ ավելի մատչելի հեռախոսներ եք փնտրում, ապա կարող եք ծանոթանալ լավագույն սմարթֆոնների մեր ցուցակներին մինչև 280 դոլար, մինչև 220 դոլար և մինչև 150 դոլար գնային սեգմենտներում: Եթե ​​պատրաստ եք ավելի շատ ծախսել սմարթֆոնի վրա, ապա ուշադրություն դարձրեք միչև 500 դոլար արժողությամբ հեռախոսներին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ