Xiaomi 12T շարքի նոր սմարթֆոնները 108 եւ 200 մեգապիքսելանոց տեսախցիկներով կթողարկվեն

17 սեպտեմբերի, 2022  12:31

Շուտով Xiaomi-ն կներկայացնի 200 մեգապիքսելանոց տեսախցիկով իր առաջին սմարթֆոնը։ Խոսքը Xiaomi 12T Pro-ի եւ վանիլային 12T մոդելի մասին է։

Երկու հեռախոսներն էլ կունենան հարթ 6,67 դյույմանոց AMOLED էկրաններ՝ 1220 x 2712 պիքսել թույլատրությամբ (դրանք երբեմն նշվում են որպես «1.5K»՝ սա ինչ-որ միջին տեղ է զբաղեցնում FHD+-ի եւ QHD+-ի միջեւ): Էկրանները կունենան 120 Հց թարմացման հաճախականություն եւ Gorilla glass 5 ապակի:

Մարտկոցները կունենան 5000 մԱ/ժ ծավալ եւ 120 Վտ արագ լիցքավորում (անլար լիցքավորման մասին ոչինչ չի ասվում, ուստի կարող է չլինել): Չնայած այս երկու մոդելները համարվում են բավականին պրեմիումային, Xiaomi-ն, ինչպես հաղորդվում է, կնվազեցնի դրանց ինքնարժեքը՝ մետաղական շրջանակից անցնելով պլաստիկի։

Xiaomi 12T Pro-ն կունենա 200 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ բավականին վառ f/1.69 դիաֆրագմայով եւ պատկերի օպտիկական կայունություն (OIS): Սա, հավանաբար, նույն Samsung HP1 (1/1,22 դյույմանոց) սենսորն է, ինչ Motorola Edge 30 Ultra-ում, բացառությամբ այն բանի, որ Moto-ն այն դնում է ավելի նեղ f/1.9 դիաֆրագմայի ետեւում:

Pro մոդելը կհագենա նաեւ Snapdragon 8+ Gen 1 չիպսեթով, որն օգտագործվել է նաեւ 12S հեռախոսներում: Այստեղ այն կաշխատի 8/12 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողության եւ 256 ԳԲ ներդրված հիշողության հետ միասին:

Վանիլային Xiaomi 12T-ն կունենա 108 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ՝ f/1.65 բացվածքով (բայց, ըստ երեւույթին, առանց OIS-ի):

12T եւ 12T Pro-ի տեսախցիկի մնացած մոդուլները միանման կլինեն, եւ դրանք առանձնապես տպավորիչ չեն՝ առջեւի կողմում կլինի 8 մեգապիքսելանոց գերլայնանկյուն տեսախցիկ, 2 մեգապիքսելանոց  մակրո-տեսախցիկ եւ 2 մեգապիքսելանոց սելֆի-տեսախցիկ: Չիպի փոխարեն Qualcomm 12T-ը հագեցած կլինի Dimensity 8100 Ultra-ով, թեեւ պարզ չէ, թե ինչով է այն տարբերվում սովորական 8100-ից: Այն կաշխատի 8 ԳԲ օպերատիվ հիշողության (առանց օպցիայի 12 ԳԲ) եւ 128/256 ԳԲ հիշողության հետ միասին:

Ինչ վերաբերում է գներին, ապա, ըստ լուրերի, Xiaomi 12T Pro-ն Եվրոպայում կարժենա 850 եվրո (համեմատության համար Xiaomi 12 Pro-ն այժմ 900 եվրո է): Ակնկալվում է, որ Xiaomi 12T-ը կարժենա մոտ 650 եվրո՝ մի փոքր ավելի քիչ, քան Xiaomi 12-ն արժի պաշտոնական խանութում (700 եվրո):


 
 
 
 
  • Արխիվ