Infinix GT 10 Pro-ն կթողարկվի օգոստոսի 3-ին. հեռախոսի հիմնական բնութագրերից մեկը կարող է կե՞ղծ լինել

27 հուլիսի, 2023  12:23

Infinix GT 10 Pro սմարթֆոնի թողարկումը նախատեսված է օգոստոսի 3-ին, և շատերն անհամբեր սպասում են դրան։ Սակայն, դրա հայտարարված ամենակարևոր բնութագրերից մեկը կարող է կեղծ լինել։

Infinix GT 10 Pro-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը դրա 26 ԳԲ օպերատիվ հիշողությունն է: Այս տպավորիչ ցուցանիշը կարող է այն դարձնել սմարթֆոնների աշխարհում առաջատարներից մեկը։ Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ MediaTek-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նորագույն Dimensity 8050 մեկ չիպային համակարգը, որը կտեղադրվի այս սարքում, աջակցում է միայն մինչև 16 ԳԲ օպերատիվ հիշողություն: Մնացած 10 ԳԲ-ը կհատկացվի ներկառուցված հիշողությունից։

Infinix GT 10 Pro-ի երկրորդ հետաքրքիր առանձնահատկությունը դրա հսկայական 7000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն է, որը կարող է զգալիորեն երկարացնել մեկ լիցքավորմամբ սմարթֆոնի աշխատանքի տևողությունը, ինչը հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում կամ ակտիվորեն օգտագործում են սարքը առօրյա կյանքում։ Բացի դրանից, արտադրողը խոստանում է առաջարկել 160 և 260 Վտ հզորությամբ արագ լիցքավորման աջակցությամբ երկու տարբերակ, ինչը թույլ կտա հնարավորինս արագ և հարմարավետ լիցքավորել մարտկոցը։

e2fc537acfc749c5a8eb186e1bc154ff_large.jpg (133 KB)

Լուսանկարների սիրահարներին կհիացնի Infinix GT 10 Pro-ի տպավորիչ 108 մեգապիքսելանոց տեսախցիկը, որը հնարավորություն կտա վառ և դետալներով լի կադրեր ստանալ։

Ի թիվս այլ բաների, սարքը կաշխատի Android 13-ով և կկառավարվի XOS 13-ով: Սա օգտվողներին կտրամադրի ժամանակակից և ինտուիտիվ ինտերֆեյս, ինչպես նաև երաշխավորված համատեղելիություն նորագույն հավելվածների և տեխնոլոգիաների հետ:


 
 
 
 
  • Արխիվ