Չինական Tecno ընկերությունը ներկայացրել է երկու նոր սմարթֆոն՝ Pova Neo 3 և Pova 5, երկուսն էլ առանձնանում են մեծ մարտկոցներով, որոնց մեկ լիցքավորմամբ հեռախոսը բավական երկար կաշխատի։ Սակայն մյուս առումներով դրանք շատ միջին բնութագրեր ունեն։
Բյուջետային Tecno Pova Neo 3-ի հիմնական առանձնահատկությունը 7000 մ/Աժ հզորությամբ մարտկոցն է։ Արտադրողի խոսքով՝ դա բավարար է 14 ժամ շարունակ խաղալու կամ 22 ժամ տեսանյութ դիտելու համար։
Սարքը համալրված է MediaTek Helio G85 պրոցեսորով և 6,8 դյույմանոց էկրանով։ Հիմնական տեսախցիկը 16 ՄՊ է, իսկ սելֆիի տեսախցիկը 8 ՄՊ է։ Սարքի գինը 165-200 դոլար է՝ կախված հիշողության ծավալից (128 ԳԲ ներկառուցված և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, կամ բարելավված տարբերակ՝ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ):
Ինչ վերաբերում է Tecno Pova 5-ին, ապա դրա մարտկոցը 6000 մԱ/ժ է, սակայն այն շատ արագ է լիցքավորվում և կարող է ամբողջությամբ լիցքավորվել ընդամենը 66 րոպեում։
Այս սմարթֆոնը Neo 3-ից տարբերվում է ավելի կատարելագործված MediaTek Helio G99 պրոցեսորով, 120 Հց էկրանով և ավելի լավ՝ 50 ՄՊ հիմնական տեսախցիկով (սելֆիի տեսախցիկը այստեղ ընդամենը 8 ՄՊ է): Այս հեռախոսի գինն սկսվում է 180 դոլարից (128 ԳԲ ներքին հիշողություն) մինչև 220 դոլար (256 ԳԲ):
ամիս
շաբաթ
օր