YouTube-յան Ben's Gadget Reviews ալիքը հրապարակել է տեսանյութ, որում ալիքի հեղինակը ցուցադրվում է երեկ ներկայացված Honor Magic V2 սմարթֆոնը համեմատել է iPhone 14 Pro Max-ի և այլ հեռախոսների հետ։
Նշենք, որ Honor Magic V2 սմարթֆոնն աշխարհում առաջին ծալովի հեռախոսն է, որի հաստությունը ծալված վիճակում 10 մմ-ից պակաս է:
«Ես փորձարկեցի Honor Magic V2-ը՝ նոր ամենաբարակ և թեթև ծալովի մոդելը: Այն ունի 9,9 մմ հաստություն ծալված վիճակում և կշռում է 231 գ, ավելի թեթև է, քան iPhone 14 Pro Max-ը և մի փոքր ավելի հաստ: Անհամբեր սպասում եմ հեռախոսի գլոբալ տարբերակի թողարկմանը՝ Google-ի ծառայություններով»,- նշում է Ben's Gadget Reviews-ի հաղորդավարը։
Honor Magic V2-ի գերազանցությունը հատկապես նկատելի է դառնում Samsung Galaxy Fold 4-ի համեմատ, որն ունի ավելի քան 14 մմ հաստություն։ Թվում է, թե դրանք բոլորովին այլ սերնդի սմարթֆոններ են։
Honor Magic V2-ն ունի LTPO OLED էկրան, թարմացման 120 Հց հաճախականություն, և HDR10+, 2156 x 2344 լուծաչափ։ Սմարթֆոնն աշխատում է Qualcomm SM8550-AB Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով, ունի 16 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, ունի նաև 16 ԳԲ/1 ՏԲ տարբերակ։
Honor Magic V2-ի հիմնական տեսախցիկը բաղկացած է երեք մոդուլից՝ 50 ՄՊ լայն օբյեկտիվ ( f/1.9, PDAF, Laser AF, OIS), 20 ՄՊ հեռաֆոտո օբյեկտիվ (f/2.4) 2.5x օպտիկական խոշորացմամբ և 50 ՄՊ գերլայնանկյուն օբյեկտիվ (f/2.0): Սելֆիի տեսախցիկը՝ 16 ՄՊ է (f/2.2, լայն)։
Սմարթֆոնն ունի 5000 մ/Աժ հզորությամբ մարտկոց։
ամիս
շաբաթ
օր