Ունենք չորս յունիքորն ընկերություն, ինքներս մեզ վատություն ենք անում՝ այդ մասին չխոսելով․ «Գրանատուս վենչուրսի» համահիմնադիր

26 հունիսի, 2023  20:12

PicsArt-ը Հայաստանի ամենահայտնի յունիքորն ընկերությունն է, որի մասին շատ է խոսվում: Սակայն կան նաեւ այլ ընկերություններ, որոնց մասին գրեթե չի բարձրաձայնվում: Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց «Գրանատուս վենչուրս» վենչուրային ընկերության համահիմնադիր Երվանդ Սարգսյանը:

Նրա խոսքով, շուկայում գործում է յունիքորն դարձած ևս երեք հայկական ընկերություն։

«Յունիքորնը նորարական բնույթ ունեցող ընկերություն է՝ սրտարտափ , որի շուկայական գնահատականը 1 մլրդ դոլարից անցել է։ Երկու տեսակի ընկերություններ կան․ ընկերություններ, որոնք վենչուր կապիտալ են հավաքագրում, եւ նրանց մասին հայտարարություններ են լինում, թե ինչքան կարողացան հավաքագրել։ Ընկերություններ կան, որ նախընտրում են չհայտարարել իրենց շուկայական գնահատականը։ Piscart-ը գնացել է մեծ վենչուրային ֆոնդերից կապիտալ բարձրացնելու ճանապարհով։

Նաեւ կան ընկերություններ, որոնք կապիտալ չեն բարձրացրել՝  Softconstruct-ը եւ Digitain-ը։ Երկուսն էլ խաղերի, խաղադրույքների, կրիպտո, բանկային և ֆինանսական բնագավառներում են աշխատում, երկուսն էլ մեծ ընկերություններ են, երկուսն էլ նորարարական ընկերություններ են։ Այդ առումով դրանք էլ են յունիքորն։ Ավելին, ենթադրաբար՝ Softconstruct-ը դեքաքորն է՝ ընկերություն, որը 10 մլրդ դոլար շուկակայան արժեքն է գերազանցում, քանի որ առնվազն աշխատողների քանակով այն շատ ավելի մեծ է, քան այլ յունիքորն ընկերություններ։ Չորրորդը Service Titan-ն է, որը չնայած հիմնադրվել է ԱՄՆ-ում, բայց շատ մեծ թիմ ունի Հայաստանում և հայկական էկոհամակարգի մաս է կազմում»,- ասաց Սարգսյանը։

«Գրանատուս վենչուրսը», որը հայկական առաջին վենչուրային ընկերությունն է, ներդրումներ է ներգրավել այնպիսի արդեն հաջողված ընկերությունների համար, ինչպիսիք են CodeSignal-ը, Krisp-ը, GG-ն, Menu.am-ը և այլն։ Ընկերության համահիմնադրի խոսքով՝ բոլոր ստարտափերի համար, որոնցում իրենք ներգրավվածություն ենք ունեցել, պարտադիր պայման է եղել Հայաստանում գիտահեն թիմի առկայությունը։

«26 ընկերության մեջ ներդրում ենք արել, բոլորն ունեն թիմ Հայաստանում։ Մեծ մասը գրանցված են ԱՄՆ-ում, որովհետեւ դա ստանդարտ գրանացման վայր է, որը թույլ է տալիս ներգրավել ներդրողներին»,- ասում է նա։

Սարգսյանը նաեւ ներկայացրել է, թե ինչ նորարարական գաղափարներով են ներկայացնել Orion Summit 2023-ին, որը ինֆորմացիոն գործընկերն էր NEWS.am Tech-ը։

«Մեր նպատակն է ԱՄՆ-ում ցույց տալ Հայաստանի ներդրումային պոտենցիալը եւ թե ինչ տեսակի նորարական ընկերություններ կան այստեղ։ Բացի այդ, հայկական միջավայր ենք բերել նոր տեսակի ներդրումային գաղափարներ, ինչպիսիք են «family office»-ը (ընտանեկան օֆիս), որը ընտանեկան բիզնեսների ներդրումային համակարգն է, «corporate venture capital»-ը (կորպորատիվ վենչուրային ֆոնդ), «private equity» (ներդրումային հիմնադրամի տեսակ) և վենչուլային կապիտալը, որը Հայաստանում սկսվել էր և հիմա բավականին զարգացած սկզբնական փուլում կապիտալ տրամադրող մի քանի վենչուրային հիմնադրամներ կան»։

Ի՞նչ է «ընտանեկան օֆիսը»։

«Ընտանեկան բիզնեսները հայկական բիզնեսների մեծ մասն են կազմում։ Դրանք ստեղծվել են աստիճանաբար կամ արագ աճել են տարբեր բնագառվարներում՝ ռեստորանային, ինդուստրիալ, ֆինանսական։ Ընտանիքները, զարգացնելով իրենց բիզնեսը, այժմ ունեն ազատ միջոցներ, որոնցով կարող են ներդրումներ անել։ Բացի այդ, ընտանիքը կարող է իրարից անկախ տարբեր բիզնեսներ ունենալ։ Եվ արդեն հարց է առաջանում՝ ինչպես կառավարել այդ բիզնեսները։ Նաև ինչ-որ փուլում հարց է առաջանում, թե ինչպես է պետք բիզնես/ները փոխացել հաջորդ սերնդին։ «Ընտանեկան օֆիսի» գաղափարը համակարգ է ստեղծում, որն օգնում է կարգավորել այդ բոլոր հարցերը, ճիշտ կառավարել ներդրումներն ու ունեցվածքը՝ ունենալով պրոֆեսիոնալ թիմ», - նշեց մասնագետը։


 
 
 
 
  • Արխիվ