Apple-ը թողարկել են iOS-ի վերջին տարբերակները․ ցանկացողները կարող են ներբեռնել նաև iOS 17-ի վերջին բետա տարբերակը

22 հունիսի, 2023  12:16

Apple-ն այսօր թողարկել է iOS 16.5.1 և iPadOS 16.5.1 օպերացիոն համակարգերը, որոնք անցած սեպտեմբերին թողարկված iOS 16 և iPadOS 16 օպերացիոն համակարգերի փոքր թարմացումներ են: iOS 16.5.1-ը թողարկվում է Apple-ի iOS 16.5-ի թողարկումից մեկ ամիս անց:

iOS 16.5.1-ը և iPadOS 16.5.1-ը կարելի է Wi-Fi կապի միջոցով ներբեռնել iPhone-ներում և iPad-ներում՝ անցնելով Settings > General > Software update:

Ընկերությունը նշել է, որ թարմացումը ներառում է անվտանգության կարևոր շտկումներ և խորհուրդ է տրվում բոլոր օգտատերերին: Այն նաև շտկում է մի խնդիր, որը կարող էր խանգարել Apple Lightning-ի USB 3 տեսախցիկի ադապտերի լիցքավորմանը:

Մայիսին հրապարակված զեկույցներում նշվում էր, որ տեսախցիկի ադապտերը չի աշխատում iPhone-ների և iPad-ների հետ, որոնք ստացել էին iOS 16.5 և iPadOS 16.5 թարմացումները. ադապտերը չէր կարողանում լիցքավորել միացված սարքերը:

Apple-ը թողարկել է նաև iOS 15.7.7 անվտանգության թարմացումը iPhone-ի այն օգտատերերի համար, որոնք չեն կարող ստանալ iOS 16 թարմացումը։

Բացի դրանից, Apple-ը թողարկել է iOS 17-ի երկրորդ բետա տարբերակը մշակողների համար, որը կարող են ներբեռնել նաև բոլոր ցանկացողները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ