Ինչպե՞ս չփչացնել սմարթֆոնի մարտկոցը շոգ եղանակին

21 հունիսի, 2023  14:13

Սմարթֆոններն օգտագործման ժամանակ տաքանում են բոլոր եղանակներին, սակայն շոգին և արևի ուղիղ ճառագայթների տակ այս գործընթացը, իհարկե, արագանում է։ Տաքանալն առաջին հերթին վտանգավոր է սարքի մարտկոցի համար և կարող է հանգեցնել դրա հետ կապված մի շարք խնդիրների։

Ինչպե՞ս պաշտպանել սմարթֆոնը և դրա մարտկոցը շոգի ժամանակ։

Սմարթֆոնն արագ սառեցնելու նպատակով սառնարան դնել չի կարելի, ինչպես վստահեցնում է «Роскачествo» թվային փորձաքննությունների կենտրոնի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն։

«Սմարթֆոնն արագ սառեցնելու համար հարկավոր է հարմարավետ ջերմաստիճան ստեղծել։ Խորհուրդ ենք տալիս գործնականում չստուգել սարքը սառնարան դնելու հումորային խորհուրդը։  Կարող եք պարզապես պահել ձեր հեռախոսը սառը օդին մոտ, օրինակ՝ օդափոխիչի կամ օդորակիչի մոտ: Հեռացրե՛ք պատյանը, դա կարող է նպաստել սարքի տաքացմանը: Այս դեպքում իմաստ ունի ձեռք բերել պատյան, որն օդաթափանցիկ է և պատրաստված փափուկ պլաստիկից»,- ասել է նա։

Gazeta.Ru-ի հետ զրույցում մասնագետը հայտնել է նաև, որ սմարթֆոնը կարող է տաքանալ նաև չափից ավելի օգտագործման, այլ սարքերից ուղղակիորեն ստացվող ջերմության կամ պրոցեսորի մեծ ծանրաբեռնվածության պատճառով։ Մասնագետը խորհուրդ է տալիս հեռախոսի լիցքավորման ժամանակ չմիացնել խաղեր, որոնք շատ էներգիա են խլում և չանել գործողությունները, որոնք ծանրաբեռնում են պրոցեսորը, հակառակ դեպքում սարքը կրկնակի չափ կգերտաքանա, ինչի հետևանքով մարտկոցի կյանքը կնվազի։  

Գերտաքացման դեմ պայքարում կարող է օգնել նաև ինքնաթիռի ռեժիմը, քանի որ այն անջատում է կապի մոդուլները, GPS-ը, Bluetooth-ը և Wi-Fi-ը, որոնք ակտիվորեն սպառում են պրոցեսորի ռեսուրսները, ինչը հանգեցնում է ուժեղ տաքացման:

«Ավելորդ հավելվածները ջնջելը և քեշը մաքրելը կխնայի մարտկոցի կյանքը, ինչպես նաև կօգնի կանխել ձեր հեռախոսի գերտաքացումը՝ ֆոնային ռեժիմում անտեղի աշխատող ծրագրերի պատճառով: Նաև միացրեք էներգախնայողության ռեժիմը, որը կարող է օգնել կանխելու ֆոնային գործընթացները ռեսուրսների գերբեռնումից և հեռախոսի գերտաքացումից»,- նշել է Կուզմենկոն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ