Ինչպե՞ս են ջրակայուն հեռախոսներն արձագանքում խոնավ պայմաններում լիցքավորմանը

14 հունիսի, 2023  12:15

TechDroid YouTube-յան ալիքի հաղորդավարը փորձ է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են ջրակայունության IP68 ստանդարտին համապատասխանող սմարթֆոններն արձագանքում խոնավ պայմաններում սարքը լիցքավորելու դեպքում։ Փորձի արդյունքները նա տեսանկարահանել է։

Փորձին մասնակցել է չորս հայտնի սմարթֆոն՝ Samsung Galaxy S23 Ultra, iPhone 14 Pro, Google Pixel 7 Pro և Xiaomi 13 Ultra: Բլոգերը ջուր է լցրել դրանց լիցքավորման միակցիչների մեջ, ապա միացրել դրանք հոսանքին։ Սմարթֆոններից ոչ մեկը շարքից դուրս չի եկել. դրանք բոլորը շարունակել են աշխատել, սակայն յուրաքանչյուր սարք յուրովի է արձագանքել խոնավությանը:

Այսպես, iPhone 14 Pro-ն անմիջապես նախազգուշացում է ուղարկել՝ խորհուրդ տալով անջատել սմարթֆոնը հոսանքից և թողնել, որ չորանա։ Այս դեպքում լիցքավորումն ամբողջությամբ արգելափակվել է։ Pixel 7 Pro-ը ևս ծանուցում է ուղարկել, բայց տրամադրել է լիցքավորումն ակտիվացնելու տարբերակ: Xiaomi 13 Ultra-ն որևէ ծանուցում չի ուղարկել։ Ավելին, սմարթֆոնը նույնիսկ սկսել է լիցքավորվել նախքան հոսանքն անջատելը:

Հաղորդավարը նշում է, որ այս հարցում ամենալավ լուծումներն ունեցող ու ամենաապահով սմարթֆոնը Samsung Galaxy S23 Ultra-ն է։ Նույնիսկ մալուխը միացնելուց առաջ հեռախոսը զգուշացրել է օգտատիրոջը, որ չորացնի լիցքավորմանը բնիկը, իսկ հոսանքին միացվելուց հետո զգուշացրել է օգտատիրոջը, որ անջատի մալուխը հոսանքից։ Բացի դրանից, սմարթֆոնն առաջարկել է օգտագործել անլար լիցքավորում․ նման լուծում նախատեսված չէ ո՛չ iPhone-ի, ո՛չ Xiaomi-ի, և ո՛չ էլ Pixel-ի պաշտպանության համակարգով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ