«Պետք է զբաղվել նրանով, ինչ քեզ հաճույք կպատճառի». վիդեոբլոգերը՝ աշխատանքի նկատմամբ սիրո, հոբբիի և առօրյա կյանքում գաջեթների մասին

15 հունիսի, 2023  22:20

Աշխատանք, սիրելի հոբբի, ստեղծագործ կյանք և ոչ միայն, իսկ հնարավո՞ր է համատեղել այս ամենը և ամենուր առաջինը լինել: Իսկ, գուցե, պետք է գտնես մի զբաղմունք, որն իսկապես հաճույք է պատճառում և ողջ ժամանակդ նվիրես այդ գործին: Զրուցել ենք հայաստանցի հայտնի քոնթենթ-մեյքերներից մեկի հետ, որպեսզի իմանանք, թե օրական որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ կոնտենտ ստեղծելու համար, կարելի՞ է, արդյոք, համատեղել, բլոգինգն այլ հոբբիի հետ, ինչպես նաև բացահայտել ենք հաջողության բանաձևը մասնագիտական կյանքում:

Մայիս Վարդանյան – lifestyle բլոգեր՝ ամենաբարի կոնտենտով և 27 հազար բաժանորդով

IMG_9790.JPG (133 KB)

Բլոգերությունը նպատա՞կ է, վաղեմի երազա՞նք, թե՞ պարզապես հանգամանքների զուգադիպություն: Ինչպե՞ս հայտնվեցիք այս մասնագիտության մեջ:

Մոսկվայից Երևան տեղափոխվելը մեկնարկային կետ էր ինքս ինձ, նոր ու սիրելի գործ փնտրելու հարցում: Մոսկվայում ունեի հարմարավետ, անհոգ կյանք, աշխատանք, ընկերներ: Իսկ այստեղ՝ բոլորովին նոր քաղաք, միաժամանակ հնարավորություններ և դժվարություններ:

Տարվա ընթացքում փնտրում էի ինձ, փորձում տարբեր ոլորտներ և նույնիսկ փորձեցի բացել հաստատություն, բայց զգում էի, որ ամեն ինչ այնպես չէ:

Պարզվեց, որ պատասխանը շատ պարզ է. պետք է զբաղվել նրանով, ինչ քեզ հաճույք է պատճառում: Պարզ ճշմարտություն է, բայց միանգամից չես հասկանում: Եվ ահա երբ դա գիտակցեցի սեփական փորձով, որոշեցի թողնել ամեն ինչ և զբաղվել նրանով, ինչ ինձ իսկապես դուր է գալիս: Ահա այսպես էլ ընկղմվեցի ստեղծագործ կյանքի մեջ:

Ի դեպ, բլոգեր դառնալու մտքեր ունեի դեռ այն ժամանակ, երբ Մոսկվայում էի, բայց դրանց լուրջ չէի վերաբերվում, ինչպես, թերևս, շատերն են վերաբերվում (ժպտում է):

Բլոգերի առօրյան ենթադրու՞մ է 24/7 ռեժիմով աշխատանք կոնտենտի վրա:

Ինչ-որ բանում հաջողության հասնելու համար պետք է ամբողջովին՝ 100%-ով կենտրոնանալ դրա վրա: Վստահ եմ, որ համառությունն ու աշխատասիրությունը հաջողության հասնելու ճանապարհն են, այդ պատճառով որոշեցի բլոգերությունը չհամատեղել որևէ այլ գործի հետ:

Ամեն օրս սկսվում է նկարահանումներից, հետո մոնտաժ, գաղափարների գեներացում կոնտենտի նոր չափաբաժնի համար և ոգեշնչման որոնում: Չնայած այս ամենին, կյանքս չի սահմանափակվում միայն կոնտենտով: Ազատ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ երաժշտությանը՝ վոկալին և դաշնամուրին: Մոտ ապագայում նախատեսում եմ թողարկել իմ առաջին թրեքը, այդ պատճառով շատ էներգիա է ծախսվում նաև ստեղծագործական մասի վրա:

Քիչ էր մնում մոռանայի, նաև շատ եմ սիրում խաղալ CS (Counter-Strike): Իհարկե, հիմա գնալով ավելի քիչ ժամանակ է մնում այս հոբբիի համար, բայց սա լավ հանգստի տարբերակ է, երբ անհրաժեշտ է լիցքաթափվել ու մի լավ հանգստանալ (ժպտում է):

IMG_9957.JPG (177 KB)

Առանց ո՞ր երեք բանի չեք կարող պատկերացնել ձեր կյանքը:

Երաժշտություն, ընտանիք, նկարահանումներ, ներդաշնակության երեք բաղադրիչ արտաքին աշխարհի և ինքդ քեզ հետ: Շրջապատը և աջակցությունը, ինչպես նաև սիրելի զբաղմունքդ ոգեշնչում են դեպի նորը, օգնում աճել և առաջ շարժվել:

Իսկ եթե խոսենք նյութական արժեքների մասին, որքանո՞վ են գաջեթները մուտք գործել քո կյանք ու առօրյա:

Ժամանակակից աշխարհում դժվար է կյանքը պատկերացնել առանց գաջեթների: Կյանքը նրանց հետ շատ ավելի հեշտ է, դա փաստ է: Իմ աշխատանքն անհնար է առանց լավ գաջեթի: Ընդհանրապես հիմա այնպիսի ժամանակներ են, որ առանց հեռախոսի ոչ ռեստորան կգտնես, ոչ տաքսի կկանչես (ծիծաղում է):

Օրս սկսվում է հեռախոսով նկարահանումներով և ավարտվում մոնտաժով, որը ևս արվում է սմարթֆոնով: Այդ պատճառով, այո, ես շատ եմ կախված իմ iPhone-ից, ինչպես սիրում են ասել շատերը: 

photo-iphone.jpg (128 KB)

Ինչու՞ հենց iPhone: Ո՞ր գործիքների շնորհիվ է այս սարքը դարձել անփոխարինելի աշխատանքում և բլոգերության մեջ:

Սկսեցի օգտագործել Apple-ի դիվայսներն այն ժամանակվանից, երբ դրանք հասանելի դարձան մեզ մոտ: Այդ պատճառով նույնիսկ դժվար է պատկերացնել, որ կարելի է օգտագործել որևէ այլ բան: Սկսած օպերացիոն համակարգից մինչև նկարահանումների ռեժիմներ, գաջեթում ամեն ինչ կատարյալ է ինձ համար՝ որպես բլոգերի և հասարակ մարդու:

Իմ iPhone 14 Plus-ի արագությունը պարզապես ցնցող է: Շատ է ուրախացնում այն, թե ինչպես է հեռախոսն արագ բեռնվում, անցնում մի հավելվածից մյուսը, կատարում տարբեր հրահանգներ: Դրա համար, ենթադրում եմ, պետք է շնորհակալություն հայտնել պրոցեսորին (ժպտում է): Հարմար ձև, էկրանի կատարյալ չափս, նկարահանման որակի մասին ընդհանրապես լռում եմ: iPhone-ը հաստատ թոփային գաջեթ է: Այն շատ է հեշտացնում կյանքը և նույնիսկ կարող է փոխարինել այլ ժամանակակից սարքերը: Օրինակ, բարձրախոսների հզոր ձայնի շնորհիվ կարելի է ստանալ շարժական բարձրախոսի էֆեկտ, թեպետ դա պարզապես հեռախոս է: 

Եվ վերջում, երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ ձեր iPhone-ը չեք փոխի այլ գաջեթի հետ:

«Կինոնկարահանման» ռեժիմ, «Գիշերային նկարահանման» ռեժիմ, մոնտաժի հավելվածների մեծ ընտրություն App Store-ում, վառ ու հագեցած XDR էկրան, և, իհարկե, հզոր տեսախցիկ: Շատ դժվար է ընտրել, այդ պատճառով թող լինի հինգ (ժպտում է): Այս գործիքները, իսկապես, շատ են օգնում՝ կոնտենտ ստեղծելիս: Ռեժիմների շնորհիվ դու կարող ես հանգիստ նկարահանել բացարձակապես ցանկացած պայմաններում, հավելվածները տալիս են մեծ հնարավորություններ մոնտաժի և կոնտենտի բազմազանության համար, իսկ էկրանն օպտիմալ է իր չափսերով, հյութեղ փոխանցում է այս աշխարհի գույների ողջ պայծառությունը, ինչի շնորհիվ ստանում ես աչք շոյող պատկերներ: 

unnamed.jpg (66 KB)

Ցանկացած iPhone կարելի է գնել 0-0-0 ակցիայով առաջին 12 ամսվա համար (0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% սպասարկման վճար): Առաջարկը գործում է մինչև հունիսի 30-ը iSpace-ում, որը Apple Premium Reseller կարգավիճակի արժանացած ընկերությունն է Հայաստանում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ