Arm Roads Info․ նոր հավելվածը տեղեկություն կտրամադրի ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների անցանելիության մասին  

9 հունիսի, 2023  17:49

«Ճանապարհների տեղեկատու» նոր հավելվածն արդեն հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։

Ինչպես տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, այն հնարավոր է ներբեռնել App Store-ի կամ Play Market-ի միջոցով՝ համապատասխան որոնման տողում նշելով «Arm Roads Info»:

Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Այն օպերատիվ տեղեկություն է տրամադրում Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ։

Հավելվածով կարելի է նաև տեղեկություն ստանալ ոստիկանական բաժանմունքների, հիվանդանոցների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների մասին, ինչպես նաև հնարավոր է հետևել ճանապարհները սպասարկող տրանսպորտային միջոցների աշխատանքի հետագծին։

«Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) ժամանակակից թվային լուծումներով նոր հավելվածը նախաձեռնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ