Երևանում անցկացվել է Kaspersky Security Day 8-րդ գործնական համաժողովը

9 հունիսի, 2023  15:58

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը հունիսի 9-ին Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, անցկացրել է Kaspersky Security Day ութերորդ գործնական համաժողովը։

«Կիբեռանվտանգություն վիրտուոզ կատարմամբ» խորագրով համաժողովը նվիրված էր խոշոր կազմակերպությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։

Kaspersky Security Day-ին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։

Կոնֆերանսի մասնակիցներին տեսակապով ողջունել է «Կասպերսկի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։ Kaspersky Security Day-ն անցկացրել են ընկերության առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Kaspersky.JPG (370 KB) 
Ընկերության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների ավագ հետազոտող Դմիտրի Գալովը ներկայացրել է «Գործողության վայրը՝ 2023 թվական. ժամանակակից սպառնալիքներ և պաշտպանության մեթոդներ», իսկ մարքեթինգի բաժնի ղեկավար Յանա Շևչենկոն՝ «Նվագախումբը հավաքված է. «Կասպերսկի» ընկերության լուծումների պորտֆոլիո» թեմաները։

«Կասպերսկի»-ի նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Եվգենի Բուդարինն անդրադարձել է «Ձեր կառավարման ներքո. ամեն ինչ տեսնել և ամեն ինչ իմանալ», նա և մարքեթինգի մենեջեր Քսենիա Կոշկինան՝ «Որ սիմֆոնիան ընտրել՝ EDR-ը թե MDR-ը» թեմաներին։

Ընկերության առանցքային կորպորատիվ նախագծերի ուղեկցման խմբի ղեկավար Եվգենի Շևչենկոն գործնական համաժողովի մասնակիցներին ծանոթացրել է «Հարվածային գործիքներ. թիրախային գրոհների դեմ պայքարի խլացուցիչ տեխնոլոգիաներ» թեմային։

Kaspersky 2 (1).JPG (337 KB)

««Կասպերսկի»-ում մշտապես հետևում են ամբողջ աշխարհում կիբեռսպառնալիքների լանդշաֆտի զարգացման միտումներին, կանխատեսում դրա վեկտորները և ըստ այդմ կատարելագործում կազմակերպությունների պաշտպանության պրոդուկտների պորտֆոլիոն ու ստեղծում այդ նպատակին ծառայող նոր տեխնոլոգիաներ։ Այս համաժողովում, մասնավորապես, ներկայացվեց, թե ինչպես կարելի է այդ պորտֆոլիոյի բաղադրիչների կիրառմամբ այս կամ այն ոլորտի և չափի կազմակերպության պահանջներին համապատասխան ստեղծել կիբեռպաշտպանության վիրտուոզ համակարգ, որը կգործի որպես ներդաշնակ նվագախումբ՝ նպաստելով կազմակերպության գաղտնի տվյալների պահպանմանը, եկամուտների ավելացմանը և բիզնեսի անընդհատության ապահովմանը»,- ասել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ 

Kaspersky4 (1).JPG (378 KB)

Kaspersky Security Day-ի մասնակիցները ընկերության առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

Կոնֆերանսի ավարտին, նշանավորելով «Կասպերսկի» ընկերության կողմից հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի տոնակատարությունը, մասնակիցները այցելեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան և հուշատուն, ունկնդրեցին Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգը:

Kaspersky4 (2).JPG (473 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ