Ո՞ր հայտնի սմարթֆոնը խորհուրդ չի տրվում գնել 2023-ին

7 հունիսի, 2023  22:14

Ոչ բոլոր հայտնի սմարթֆոններն են արժանի ուշադրության, նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից ունեն լավ բնութագրեր: Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս այս տարի չգնել անցյալ տարվա վերջին թողարկված Samsung Galaxy A53-ը, չնայած դրա տարածվածությանը։

Ինչպես վստահեցնում են «Палач» կայքի տեխնոբլոգերները, այս մոդելը զիջում է նոր A54 սարքին, իսկ գնի տարբերությունը փոքր է (երկուսն էլ կարելի է գնել մոտ 300-315 դոլարով), ընդ որում՝ որոշ հարթակներում նորույթն էլ ավելի էժան է։

Ըստ բլոգերների՝ Galaxy A54-ն ունի հետևի ավելի լավ ապակե վահանակ և բարելավված էկրան, որը 200 նիտով ավելի պայծառ է, քան Galaxy A53-ի էկրանը: Բացի դրանից, A54-ը համալրված է Exynos 1380 պրոցեսորով, որի շնորհիվ սարքի կատարողականությունը բարձրացել է 25%-ով՝ A53-ում տեղադրված ավելի թույլ Exynos 1280-ի համեմատ։

A53-ի տեսախցիկը նույնպես զիջում է նոր մոդելին. թեև այն ունի ավելի շատ մեգապիքսել (64 ընդդեմ 50), հին տեսախցիկը ավելի վատ է նկարում:

Samsung-ն աշխարհում սմարթֆոնների 10 լավագույն արտադրողներից մեկն է։ Վերջերս Samsung Galaxy A13-ն ընդգրկվել է 2023-ի լավագույն բյուջետային սմարթֆոնների ցանկում։ Իսկ Samsung Galaxy S23-ը զբաղեցրել է 7-րդ տեղը շուկայում առկա 15 ամենահայտնի սմարթֆոնների ցանկում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ