Չնայած արհեստական բանականության տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում WWDC 2023-ի ժամանակ Apple-ի ներկայացրած գրեթե բոլոր արտադրանքներում, սակայն ընկերության թոփ-մենեջերները, ի տարբերություն Microsoft-ի և Google-ի իրենց գործընկերների, իրենց պրեզենտացիաների ժամանակ ոչ մի անգամ չհիշատակեցին «արհեստական բանականություն» եզրույթը: Այս հանգամանքին ուշադրություն են հրավիրել ArsTechnica պարբերականի մասնագետները։
Արհեստական բանականությունը, իհարկե, Apple-ի շնորհանդեսների մի մասն էր՝ միայն թե այլ անվան տակ։ Ըստ պարբերականի լրագրողների՝ Apple-ը որոշել է խուսափել «արհեստական բանականություն» եզրույթի շուրջը ԶԼՄ-ների աղմուկի հետ ասոցացումից և փոխարենը օգտագործել է «մեքենայական ուսուցում» տերմինը։
Օրինակ՝ iOS 17-ի բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակի ցուցադրության ժամանակ ծրագրային ապահովման զարգացման գծով ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին, խոսելով բառերի մուտքագրման ժամանակ ավտոմատ ուղղման և թելադրման ֆունկցիաների բարելավումների մասին, նշել է, որ տեխնոլոգիան «հիմնված է մեքենայական ուսուցման վրա»:
Հետաքրքիր է, որ բառերի ավտոմատ ուղղման Apple-ի արհեստական բանականության մոդելը iOS 17-ում օգտագործում է նույն ճարտարապետությունը, որն ընկած է DALL-E պատկերի գեներատորի, ChatGPT չատբոտի և այլ գեներատիվ արհեստական բանականության մշակումների հիմքում: Ստեղնաշարի ավտոմատ ուղղման նոր մոդելը կկարողանա լրացնել մեկ բառ կամ մի ամբողջ նախադասություն, եթե օգտատերը սեղմի բացատը: Այն սովորում է օգտատիրոջ գրելու ոճի հիման վրա՝ ընտրելով հաջորդ բառերը կամ հաջորդ նախադասությունը՝ հիմնվելով օգտատիրոջ նախասիրությունների և նրա մասին հավաքած տվյալների վրա:
Հիշեցնենք, որ վերջերս Apple-ն իր աշխատակիցներին արգելել էր աշխատավայրում ChatGPT օգտագործել: Ղեկավարության կարծիքով՝ չատբոտը կարող է հասանելիություն ստանալ կորպորացիայի զարգացումների մասին գաղտնի տեղեկությություններին։
ամիս
շաբաթ
օր