Galaxy F54 5G. Samsung-ը ներկայացրել է 108 ՄՊ տեսախցիկով նոր սմարթֆոն՝ ընդամենը $340-ով

7 հունիսի, 2023  10:23

Samsung-ը ներկայացրել է Galaxy F54 5G նոր սմարթֆոնը, որը միջին գների կատեգորիայի սարքի համար բավականին լավ բնութագրեր ունի, այդ թվում՝ 108 ՄՊ տեսախցիկ։

Ինչպես տեղեկացնում է Sammobile պարբերականը, նոր սմարթֆոնը համալրված է 6,7 դյույմանոց Super AMOLED+ էկրանով՝ Full HD+ լուծաչափով, մինչև 120 Հց թարմացման հաճախականությամբ և Vision Booster տեխնոլոգիայի աջակցությամբ։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass 5 ապակիով։

Սմարթֆոնն աշխատում է ութմիջուկանի Exynos 1380 պրոցեսորով, կա նաև 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված ​​հիշողություն։

Galaxy F54 5G տեսախցիկի համակարգը բաղկացած է 3 մոդուլից։ Հիմնական մոդուլը, ինչպես արդեն նշվել է, ունի 108 ՄՊ լուծաչափ և ապահովում է  4K լուծաչափով վայրկյանում 30 կադր տեսագրում: Երկրորդ 8 ՄՊ տեսախցիկը հագեցած է գերլայնանկյուն ոսպնյակով, իսկ երրորդը 2 ՄՊ մակրո մոդուլ է։ Առջևի տեսախցիկն ունի 32 ՄՊ լուծաչափ։

Samsung-Galaxy-F54-5G

Մարտկոցի հզորությունը 6000 մ/Աժ է, հեռախոսն ունի մինչև 25 Վտ արագ լիցքավորման աջակցություն։

Ինչպես կարելի է կռահել սարքի անունից, այն ունի 5G տեխնոլոգիայի աջակցություն։ Բայց կա նաև Wi-Fi 6, Bluetooth 5.3 և NFC կապի ստանդարտների աջակցություն:

Սմարթֆոնը ներկայումս վաճառվում է Հնդկաստանում 28,000 հնդկական ռուփիով (մոտ 340 դոլար): Առկա է երկու գույնով՝ կապույտ և արծաթագույն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ